«Ժամանակ». Նոր պահանջ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հիմնադրած ընկերության դեմ
SOCIETY«Մասամբ ՀՀ կառավարությանը պատկանող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն նոր պահանջ է ներկայացրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հիմնադրած «Բիզնես լիդեր գրուպ» ընկերության դեմ, որի սնանկության գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Ընկերությունը նախկինում երեք բրենդներ էր ներառում, սակայն մեր տեղեկություններով՝ այս պահին միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, իսկ բրենդներից մեկն էլ՝ «Վերանդա» սրճարանը ձեռք է բերել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
2
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
3
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89
4
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
5
Olympic sport should unite people, not become an arena for political campaigns



