Նոր Նորքում երիտասարդները դանակահարել են իրար
SOCIETYՈստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին ապրիլի 26-ին, ժամը 17։47-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի` թիակի ծակած վերքով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչութունից։
Ժամը 18։44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էլ հաղորդում ստացվել, որ շտապ օգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17։30-ին,Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդները դանակահարել են իրար:
Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը ապտակել է մյուսի մորը: Փաստով նյութեր են նախապատրաստվում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



