«Հայփոստը» ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, անհայտ անձինք փորձում են մարդկանցից գումար շորթել. Հայտարարություն
ECONOMICSՎերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են Հայփոստից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:
Այս առնչությամբ «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է.
«Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։
Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



