Պառավաքարում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը
SOCIETYՏավուշի մարզի Պառավաքար գյուղում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը` նշելով, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է:
Նա նշեց, որ երեկ է ստացվել թեստավորման պատասխանը, մեկուսացվել են վարակվածի ընտանիքի 4 անդամները, պարզվում է նրա շփման շրջապատը:
Մանուչարյանը նշեց, որ վարակված քաղաքացու վիճակը լավ է:
Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



