Արաքս գյուղում մեկուսացվածների թեստերի արդյունքները հայտնի են
SOCIETYԱրմավիրի մարզի Արաքս գյուղում 14 օր առաջ մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանը:
Նա նշեց, որ մեկուսացված ընտանիքն արդեն վերադարձել է գյուղ եւ անցել իր առօրյային, քանի որ բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել:
«Գյուղում այս պահին այլ մեկուսացվածներ եւ վարակվածներ չկան, բոլորն իրենց աշխատանքներով են զբաղված»,- հավելեց գյուղապետը:
Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



