Փոխգնդապետը դիմում է վարչապետին ու պաշտպանության նախարարին (լուսանկարներ)
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին է դիմել ՀՀ ԶՈՒ 38-ամյա փոխգնդապետ Վաղթանգ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ 2019 թականին իրեն անօրինական կերպով զորացրել են: Նա 17 տարեկանից ի վեր մոտ 21 տարի ծառայություն է մատուցել հայրենիքին: Զորացրման բուն պատճառաբանությունը եղել է այն, որ զորամասը, որը գործել է նրա հրամանատարության տակ, լուծարվում է, չնայած Վաղթանգ Մանուկյանի օրոք զորամասն աչքի է ընկել բարձր զինպատրաստությամբ և կարգապահությամբ: Սակայն որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ «զարմանալի» զուգադիպությամբ Մանուկյանի զորամասը չի լուծարվում։ Փոխգնդապետ Մանուկյանը բազմիցս դիմել է թե՛ ՊՆ նախարարին, թե՛ վարչապետին` ակնկալելով խնդրի լուծում, սակայն` ապարդյուն:
Մանուկյանի խնդրանքն է՝ իրեն վերականգնել համարժեք պաշտոնում, հնարավորության դեպքում՝ «նախկին» հաստիքում, լուծել իր՝ որես բնակարանի կարիքավորի, բնակարանի հարցը:
Մանրամասները՝ կից ներկայացվող դիմում-գանգատում:





