«Բարգավաճ Հայաստան»-ը օգնության ձեռք է մեկնում նաև տնտեսվարողներին
SOCIETYԿորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Ծառուկյան» հիմնադրամը և«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել են տարբեր ուղղություններով ծրագրեր իրականացնել: Հանրապետության քաղաքներում ախտահանման աշխատանքերի, սոցիալական անապահով ընտանիքներին օգնություն և հողագործությամբ զբաղվող ֆերմերներին պարարտանյութ տրամադրելուց բացի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որն արդեն իսկ հավանության է արժանացել խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և կառավարության կողմից:
Ի ուրախություն տնտեսվարողներին տեղեկացնենք նաև, նախագծով նախատեսվում է հարկային պարտավորություններն ուշացնելու պատճառով օրական կտրվածքով գանձվող 0, 0075 % տույժը կիսով չափ նվազեցնել: Նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունելուց հետո չկատարված հարկային պարտավորության համար տնտեսվարողները կսկսեն վճարել օրական 0,004 %-ի չափով: Սա ևս մեծագույն օգնություն կլինի տնտեսվարողների համար, քանի որ համաճարակի պատճառով շատ բիզնեսներ փաստացի կանգնած են անելանելի իրավիճակի առջև, և դեռ հայտնի էլ չէ, թե հետագայում դրանք ինչ ճակատագիր կունենան:



