Երևանում գողացել են Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված
SOCIETYՈստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացած քաղաքացու դիմումի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ Խաչիկ Մ.-ն և հայտնել, որ մարտի 27-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել են Արին Բերդի փողոցում գտնվող «Ուրարտու արտադրական միավորում» և այնտեղից գողացել Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես տուժողին, այնպես էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



