Ֆրանսիայում փարիզյան ահաբեկչություններից հետո երեք մզկիթ են փակել
SOCIETYՖրանսիայի Ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը հայտնել է, որ փարիզյան ահաբեկչություններից հետո երկրում երեք մզկիթ է փակվել «արմատականության» մեջ կասկածով: Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով France 24–ը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների պատճառով ԱԴ ռեժիմ մտցնելուց հետո ոստիկանության աշխատակիցները ավելի քան 2 հազար ռեյդ են արել:
Նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումներ են եղել: Սրճարանի գնդակոծությունների, «Բատակլան» թատրոնում մարդկանց պատանդառելու ու «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյունների հետեւանքով 130 մարդ էր զոհվել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



