Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ԱՊՐԻԼԻ)․ Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Աշխարհի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Բրազիլիայի հայտնաբերման օր, Իսպանիա՝ Իզաբելա թագուհու օր, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգ՝ Օկլահոմայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1904- թուրքական զորքերը գրավել են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղել՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղեր:

1918–Օսմանյան Կայսրության ճնշման տակ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

1974 – ծնվել է ամերիկահայ բաս նվագող Շավո Օդաջյանը (System of a Down խումբ)։ 

1994– Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։

1996– Լյուքսեմբուրգում ստորագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։

2005-տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուաշի «Հայկական տոհմածառ» պատմագեղարվեստական վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

-Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բացվել է նոր հրապարակ, որը կրում է «Հայ ժողովրդի ցեղասպանություն» անվանումը: Հրապարակը գտնվում է քաղաքի խոշոր առևտրական կենտրոնների թաղամասում, Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի դիմաց:

2006-ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-ից 29-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։

2015-Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

2018-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե, բանակցությունները տապալվել են:

-Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժին։

ԱՇԽԱՐՀ

571 -ծնվել է արաբ միակրոնության քարոզիչ Մուհամեդը, որը հանդիսանում է իսլամի կենտրոնական դեմքերից մեկը։ 

835 -վախճանվել է ճապոնացի քարոզիչ, Ճապոնիայում ամենահարգի սուրբ բուդդիստ Կուկայը։

1370 -սկսվել է Փարիզի Բաստիլի կառուցումը։

1500 -Պեդրու Ալվարեշ Կաբրալայի ղեկավարած պորտուգալական էսկադրան հայտնաբերել է ապագա Բրազիլիայի ափերը։

1509 -հոր մահից հետո Անգլիայի թագավոր է դարձել Հենրիխ 8-րդը։

1529 -Իսպանիան և պորտուգալիան կնքել են Սարագոսյան պայմանագիրը, համաձայն որի, արևմտյան կիսագունդը նրանց միջև բաժանվել է գծով, որը գտնվում է Մուլուկյան կղզիներից 297,5 լիգ հեռավորությամբ։

1658 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տորելին։

1707 –ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը։

1724– ծնվել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Էմանուիլ Կանտը։

1737 - Քվեբեկում ստեղծվել է Կանադայում առաջին մետաղագործական վառարանը։

1838 -Նյու Յորք է ժամանել «Սիրիուս» մարդատար անիվային շոգենավը, որը առաջին նավն է, որն անցել է Ատլանտյան օվկիանոսը առանց առագաստներ օգտագործելու։

1850 –վախճանվել է էստոնացի բանասեր, գրող և ֆիզիկոս Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանը։

1870– ծնվել է ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավար Վլադիմիր Լենինը։

1881 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Կերենսկին։

1889 -ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Հարրիսոնը թույլատրել է Օկլահոման բնակեցնել սպիտակ վերաբնակիչներով։

1899 –ծնվել է ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը։

1904 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերը։

1915–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք։

1931-ԽՍՀՄ ժողկոմխորհուրդը ընդունել է խորհրդային քաղաքացիության մասին որոշում։

1937– ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։

1941 -հիմք ընդունելով 1937 թվականի հետազոտությունները՝ Ա. Լյուլկան ներկայացրել է իր ստեղծած երկկոնտուրանի տուրբոռեակտիվ շարժիչը։

1943 -Ալբերտ Հոֆմանը կատարել է ԼՍԴ-ի հալ յուցինոգեն հատկությունների մասին առաջին հայտարարությունը։

1952 -35 միլիոն ամերիկացիներ դիտել են Նևադայում ատոմային ռումբի փորձարկման ուղիղ եթերը։

1964-Տանգանիկան և Զանզիբարը հայտարարել են իրենց միավորման և Տանզանիա պետության մասին։

1969-ԱՄՆ-ի Խյուստոն քաղաքում կայացել է աչքի առաջին փոխպատվաստումը։

1992– Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ

2005 -Չինաստանի Չունցին քաղաքի մերձակայքում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով փլվել է երեք շենք, զոհվել է 19 մարդ

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder