Երևանում 52-ամյա տղամարդու բնակարանում 100 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)
SOCIETYՈստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի թմրամիջոց է պահում։ 52-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով 8 փաթեթ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ բացատրություն է տվել ու հայտնել, որ դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածները մարիխուանա են։ Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



