Ֆրանսիայում ստեղծվել Է Եվրոպայում խոշորագույն արեւային Էլեկտրակայանը
SOCIETYՖրանսիայի Ժիրոնդա դեպարտամենտի հարավային մասում՝ Սեստաս ոչ մեծ քաղաքի մոտ, բացվել Է Եվրոպայում խոշորագույն արեւային Էլեկտրակայանը (ԱԷԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա գլխավոր օպերատորը՝ Neoen ընկերությունը:
Արեւի լույսն Էներգիայի փոխակերպող այս համալիրի հզորությունը կազմում Է 300 մեգավատ, ինչը միանգամայն բավարար Է 300 հազար բնակչություն ունեցող քաղաքն Էներգիայով ապահովելու համար: Կայանից ոչ հեռու գտնվում Է Բորդո քաղաքը, ուստի նրա Էներգիան միշտ Էլ պահանջարկ կունենա:
Արեւային մարտկոցները տեղադրվել են այն մեծ բլրի լանջին, որտեղ 2009 թվականին փոթորիկն արմատախիլ Էր արել սոճու անտառը: Այստեղ տեղակայվել են 16,5 հազար մոդուլներ, որոնց վրա մոնտաժվել են 983,5 հազար ֆոտոմարտկոցներ: Դրանք իրար մեջ եւ կայանի հետ միացնելու համար պահանջվել Է 4 հազար կիլոմետր Էլեկտրամալուխ:
Կայանի արտադրած Էլեկտրականությունն ուղարկվում Է «Էլեկտրիսիտե դե Ֆրանս» (EDF) ընկերության՝ Ֆրանսիայի Էլեկտրակայանների գլխավոր օպերատորի Էներգահամակարգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



