«Քչերը նկատեցին լայվի տակ մի կարմիր սրտիկ»
BLOGՓաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին լայվի կարևոր մասը նախկին հանցավոր ռեժիմը չէր, անհնազանդ դատավորներից ազատվելու անոնսը չէր, ծախու լրագրողների մասին պատմությունը չէր…Քչերը նկատեցին լայվի տակ մի կարմիր սրտիկ : Սրտիկ էր դրել, նախկին բոլոր-բոլոր, հանցավոր-հանցավոր ռեժիմների ժամանակ (1991 թվից) ՀՀ Գերագույն դատարանի, հետո վճռաբեկ դատարանի մի դատավոր, ով 2008 թվից էլ վճռաբեկ դատարանի քրեական պալատն էր ղեկավարում մի տասը տարի, մարդ, ում պատճառով էր նաև, որ ռեժիմը ռեժիմ էր, մարդ ում գրչի տակով անցել ու «հաստատվել» են այդ տարիների դատավճիռները։ Փոքրիկ մի սրտիկ, կարմիր, ալ կարմիր գույնի գեղեցիկ փոքրիկ սրտիկ։ Ամեն ինչ պարզ է, պարոնայք երդվյալ ատենակալներ, իսկ ճշմարտությունը` դետալների մեջ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



