Սեւանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
SOCIETYՍեւանա լճի մակարդակը, կապված ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումների հետ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 1 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուսե բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 22-ի դրությամբ՝ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա, որը թեեւ 6 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից, բայց 1 սանտիմետրով ցածր է մեկ շաբաթ առաջ գրանցված նիշից:
«Արփա-Սեւան» թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 915 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից Հրազդան գետի հունով բաց է թողնվել 38 միլիոն 342 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերի վարարումների փուլն արդեն համարվում է ավարտված:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



