Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


ՊՈ­ԱԿ-ը կօժտ­վի պատ­շաճ վե­րահս­կո­ղա­կան գոր­ծի­քա­կազ­մով

SOCIETY

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2006 թ.-ի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է: 

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց: 

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և հիմքում ունենալով այն, որ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կախված է քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ՝ արդարադատության նախարարությունը մշակել, իսկ 2019 թ.-ի օգոստոսի 15-ին կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության 2006 թ.-ի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այդ որոշմամբ նախատեսվել են մի շարք փոփոխություններ.

- Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը: 

-Կալանավորված անձինք և դատապարտյալները կցագրվելու են ՔԿՀ-ին տարածքային առումով առավել մոտ գտնվող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը, որտեղ իրականացվելու են նեղ մասնագիտական ծառայությունները:

-Հեշտացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա:

- Սահմանվել է կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից սեփական միջոցների հաշվին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգը:

- Հիվանդությունների դասակարգման միջազգային չափանիշին է համապատասխանեցվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, առաջարկվում է այն տարածել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն խոչընդոտող հիվանդությունների վրա:

-Նախատեսվել է արդարադատության նախարարությանը կից ստեղծել բժշկական հանձնաժողով, որը կտրամադրի եզրակացություն՝ կալանավորված անձանց ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ինչպես նաև ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ:

Այդուհանդերձ, փաստվում է, որ է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայումս հնարավորություն չունի վերահսկել ազատությունից զրկված անձանց տեղաշարժը քրեակատարողական հիմնարկներից և, ըստ այդմ, կանխատեսելի դարձնել իր գործունեության ծավալներն ու քաղաքացիական հիվանդանոցների վրա դրվող «բեռի» ծավալներն ու ժամկետները: 

Նման պայմաններում կարող են առաջ գալ նաև հնարավոր չարաշահման ռիսկեր, որոնց կառավարումն օբյեկտիվորեն հնարավոր չէ՝ վերահսկողական գործիքակազմի բացակայությամբ պայմանավորված:

Հաշվի առնելով նշյալը՝ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է.

1) բարձրացնել կալանավորվածներին և դատապարտյալներին բժշկական օգնություն տրամադրող քաղաքացիական հաստատությունների հաշվետվողականությունը,

2) կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար ստեղծված մասնագիտական կառույցին հնարավորություն տալ վերահսկել կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում իրականացվող գործընթացը,

3) քաղաքացիական բժշկական հաստատությունում մնալու անհրաժեշտությունը պարզելու նպատակով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առողջապահության նախարարին դիմելու միջոցով անհրաժեշտության դեպքում հրավիրել բժշկական կոնսիլիում,

4) կոնսիլիումի արդյունքներով որոշել անձին քաղաքացիական բժշկական հաստատությունում պահելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը կօժտվի պատշաճ վերահսկողական գործիքակազմով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder