Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Տե­ղա­շարժ՝ գե­րա­կա հան­րա­յին շահ ճա­նաչ­ված տա­րածք­նե­րի մա­սով. հա­ջորդ քայ­լը կա­ռա­վա­րու­թյանն է

SOCIETY

«Փաստ» օրաթերթը դեռևս նախորդ տարի անդրադարձել է Երևանի փոքր կենտրոնում գերակա հանրային շահ ճանաչված շենքերին, բնակիչների դիմումներին, որոնք պահանջում են անվավեր ճանաչել կառավարության 2007 թվականի որոշումները: 

Բնակիչները նշում էին՝ մի քանի տարի է, ինչ դատարանի միջոցով փորձում են լուծել իրենց խնդիրները, անվավեր ճանաչել որոշումները, սակայն ապարդյուն: Դիմում-նամակներով դիմել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար: 

Նրանք մեզ հետ զրույցում ասել էին, որ իրենց խնդրի լուծմանը հետամուտ են նաև ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

 

Թերևս հետամուտ լինելով քաղաքացիների, նաև պաշտոնյաների բարձրաձայնումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019 թվականի դեկտեմբերին ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: 

Օրերս հանձնաժողովի աշխատանքների ընթացքի վերաբերյալ փաստաբան Նելլի Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց քաղաքաշինության կոմիտեին ուղղված իր դիմումի պատասխանը, որով գերատեսչությունը տեղեկացնում է, որ քաղաքաշինության կոմիտեում 2020 թվականի մարտի 10ին տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել և արդյունքում կառավարությանն առաջարկվել է Երևանի Պուշկին, Տերյան, Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքում պահպանել դեռևս չիրացված շենքը գույքագրել, բանակցել արտաքին տեսքի պահպանման տարբերակների շուրջ: 

Բացի դա, տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության առկայության պարագայում իրականացնել ամրակայման աշխատանքներ և մշակել երեսպատման աշխատանքների նախագիծ, ինչպես նաև դատարան ներկայացված հայցի մասով իրականացնել իրավական կարգավորման գործընթաց: Ինքնին հասկանալի է, որ «վերջնական խոսքը» լինելու է կառավարությանը, սակայն թե՛ փաստաբանները, թե՛ բնակիչները այդ որոշում-առաջարկը փոքրիկ, բայց շատ կարևոր ու սպասված հաղթանակ են համարում:

Փաստաբան Նելլի Պապյանը նշում է՝ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը Տերյան, Պուշկին, Կողբացի և Հին Երևանցի փողոցներով պարփակված հատվածում գտնվող շենքի մասով քննարկումներ է կազմակերպել և որոշում կայացրել՝ առաջարկ անել կառավարությանը այդ տարածքում գտնվող շենքը չիրացնելու մասով: 

«Բացի սա, առաջարկի մեջ ասվում է, որ պետք է լուծումներ գտնել շենքերի արտաքին տեսքի հետ կապված: 

Իհարկե, սա վերջնական որոշում չէ, ի վերջո, պետք է կառավարությունը մերժի կամ հաստատի այս առաջարկը, սակայն սա մեկ կարևոր քայլ է այս խնդրի լուծման հարցում, առաջընթաց է այն մասով, որ ունենք տեղաշարժ՝ միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այդ շենքերը չպետք է իրացվեն:

 Հանձնաժողովը համարել է, որ կան խախտումներ, մասնավորապես խախտվում են սեփականատերերի իրավունքները: Այդ մասով ունենք շատ մեծ առաջընթաց: Տարիների ընթացքում մշտապես բնակիչների կողքին ենք եղել ու պաշտպանել նրանց իրավունքները, որպեսզի շարունակեն ապրել իրենց տներում, այնպես որ այս պահին նման որոշումը համարում ենք հաղթանակ, որովհետև, ի վերջո, դրական լուր ենք ստացել, տեղաշարժ ենք նկատում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նելլի Պապյանը:

Նա հիշեցնում է, որ Պուշկին փողոցում կան մշակութային արժեքներ՝ բավականին հին՝ 19-րդ դարին թվագրված գինետուն՝ իր ճզմարաններով: «Դրանք պատմամշակութային արժեքներ են, որոնք, ըստ իս, ենթակա են պահպանման: 

Իհարկե, հանձնաժողովի՝ մեզ տրամադրված պատասխանում խոսք չկա այն մասին, որ այդ գինետան առկայությունն է նաև նպաստել նրան, որ այդ տարածքը չիրացնելու մասին առաջարկ արվի կառավարությանը, բայց կարծում եմ, որ դա ևս իր նշանակությունն ունեցել է որոշումը կայացնելիս: Սա, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք՝ փաստաբանի կարծիքով միջգերատեսչական հանձնաժողովի այս որոշումը կարո՞ղ է «վարակիչ» լինել նաև գերակա հանրային շահ ճանաչված մյուս տարածքների մասով: Նա դրական պատասխան է տալիս: 

«Այս առաջարկը կարող է վարակիչ լինել նաև գերակա հանրային շահ ճանաչված մյուս տարածքների մասով և ըստ տեղայնության քննարկվեն յուրաքանչյուր տարածքին վերաբերող հարցերը, որոնք ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: 

Հնարավոր է՝ դրանց մասով ևս մոտ ապագայում քննարկվեն կառուցապատողների կողմից կատարված բազմաթիվ խախտումները, վեր հանվեն խնդիրները, դրանց լուծում տրվի և մարդիկ, ի վերջո, իմանան, թե դրանք իրենց տնե՞րն են, թե՞ ոչ: 

Այսօր ունենք բազմաթիվ բնակիչներ, որոնք ուղղակի լքել են իրենց տները՝ առանց իմանալու, թե հետագայում ինչ է լինելու: Կան բնակիչներ, որոնք վտարվել են հարկադիր ծառայության կողմից և անգամ որևէ գումար չեն ստացել»,-եզրափակում է Նելլի Պապյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder