Yerevan, 10.August.2026,
00
:
00
BREAKING


«Կի­նո­կենտ­րո­ն­ում առանց­քա­յին հաս­տիք­ներ են կրճատ­վում». մաս­նա­գետ­նե­րը հիմ­նա­վո­րում­ներ են պա­հան­ջում

SOCIETY

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել: Աշխատակիցներին տրված պատճառաբանությունը կառուցվածքային փոփոխություններն են, ինչի հետևանքով 7 աշխատակցի աշխատանքային պայմանագրերը կլուծվեն 2020թ. ապրիլի 30-ով: Աշխատանքի ազատման խնդրից բացի՝ մասնագետները շարունակում են բարձրաձայնել նաև առարկայական և կոնկրետ հիմնախնդիրների մասին:

Կինոճարտարագետ Սաթիկ Ստեփանյանը ծանուցում ստացած աշխատակիցների թվում է: Պնդում է՝ կրճատված հաստիքներն առանցքային են: Նշենք, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումներ են ստացել տնօրենի տեղակալը՝ ֆինանսատնտեսական հարցերի գծով, ինչպես նաև ճարտարագետը, խմբագիրները, պահեստապետը, պարետը, նկարիչ-ձևավորողը:

Ս. Ստեփանյանը, որը 1984-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Փաստի» հետ զրույցում ընդգծեց. «Կինոճարտարագետի մասնագիտությունը կինոարդյունաբերության մեջ եզակի ու պարտադիր մասնագիտություն է: Հիմա ղեկավար կազմում եմ, ընդ որում, իմ կողմից գույքային պատասխանատվության տակ են նյութական մեծ նշանակություն ունեցող, ամենաթանկարժեք երեք շարժական կինոթատրոնները: 

Ծանուցագրում գրված է, որ արտադրության ծավալները կրճատվել են, դրա համար ճարտարագետի հաստիք այլևս գոյություն չունի: Բայց խնդիրն այն է, որ հենց իմ վարչական կազմի մեջ տնօրենը նախատեսում է ընդունել համակարգչային ցանցի մասնագետ, որը նույնպես պետք է ճարտարագետի անձնագրային հաստիքն ունենա: 

Ստացվում է՝ ինձանից ազատվելու համար ծանուցագրով գրում է ճարտարագետի հաստիք այլևս գոյություն չունի, բայց, փաստացի, ճարտարագետի հաստիք կա: Իրականում աղաղակող շատ հակասություններ կան»:

Նրա խոսքով, հարցեր են առաջանում նաև բերված պատճառաբանությունների առումով. 

«Բերվում է այն պատճառաբանությունը, թե կինոկենտրոնը դառնում է միայն աջակցող կազմակերպություն: Բայց անգամ այդ պատճառաբանությամբ ասել, թե արտադրական պահն իրենց այլևս պետք չէ, ճիշտ չէ: Կինոճարտարագետն արտադրանքը տալու հենց սկզբից է ստուգում ու տեսնում՝ այն իսկապես արժանի՞ է մտնել արտադրության, թե՞ ոչ: 

Բացի այդ, արտադրանքը թողարկելուց հետո ստուգում է որակը: Միայն այդ մասնագետը կարող է ասել, թե, մասնավորապես տեխնիկական տեսանկյունից ինչի՞ համար է գումար ծախսվել, ի՞նչ որակի տեխնիկա է օգտագործվել, վերջնական արտադրանքը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին, և համապատասխանում է արդյոք այն ամենին, ինչի համար վճարվել է»:

Սաթիկ Ստեփանյանն ասաց, որ իրենք պահանջել են հիմնավորումներ ներկայացնել, բայց հստակ պատասխան մինչ օրս չեն ստացել. 

«Հիմնավորում կոչվածն ընդամենը նամակների շարք է, որտեղ չկա այնպիսի փաստաթուղթ, որով կհիմնավորվի կառուցվածքային փոփոխությունների թույլտվությունը»:

 

Աշխատակիցների համար կրկնակի խնդիր է առաջացել, քանի որ աշխատանքից ազատվելու առաջ են կանգնել արտակարգ դրության պայմաններում: Ծանուցում ստանալուց օրեր անց արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը գրեթե անհնար է դարձնում նոր աշխատանք գտնելու հնարավորությունը:

«Փաստացի, մեզ ասում են՝ ապրիլի 30-ից ձեզ ազատում ենք, ու երկու ամսում նոր աշխատանք պետք է գտնեք, ինչի հնարավորությունը չունենք: Ենթադրենք՝ հաշտվեցինք իր (կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շուշանիկ Միրզախանյանի-խմբ.) առաջարկած կրճատման հետ: 

Բայց այստեղ իրավունքներ են խախտվում, հաշվի չի առնվում համաճարակային իրավիճակը, պատճառաբանվում է, թե չի եղել նախադեպ, որ կրճատումները համընկնեն համաճարակի հետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, անկախ ամեն ինչից, ՊՈԱԿ-ում շարունակում են ի կատար ածել այն, ինչ որոշվել է ի սկզբանե:

«Այսինքն, անկախ ամեն ինչից, իրավաբանը հրամանները պատրաստում է: Այս առումով մի խնդրի մասին էլ եմ ուզում բարձրաձայնել: Տպավորություն է, որ հիմնարկի իրավաբանը միայն տնօրենի սեփական իրավաբանն է ու ամեն ինչ իր ուզածով է անում՝ հաշվի չառնելով մյուսներին»,-նշեց կինոճարտարագետը:

Աշխատանքից ազատման մասին ծանուցում է ստացել նաև «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» խմբագիր Մարտին Հուրիխանյանը: Վերջինիս մտահոգությունները, սակայն, ավելի շատ առարկայական հարցերին են վերաբերում: «Հիմա հիմնախնդիրը կինոկենտրոնում իրականացված կառուցվածքային փոփոխությունն է, որը մի շարք մութ կետեր ունի: Առ այսօր աշխատակիցներին չի ներկայացվել, թե ի՞նչ անհրաժեշտությամբ են կատարվում այդ փոփոխությունները:

Ու սա այն դեպքում, երբ «Կինոյի մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է, և եթե այն ընդունվի, կառուցվածքային նոր փոփոխությունների է բերելու: Հարցնում ենք՝ նախարարության կողմից իրապես հաստատվա՞ծ է փոփոխությունը, թե տնօրենի կողմից օգտագործվում է որպես զենք՝ անցանկալի կադրերից ազատվելու համար: Բայց անգամ ԱԺ պատգամավորի մակարդակով բարձրաձայնված այս հարցերին են լղոզված պատասխան ուղարկում: Եվ, ի վերջո, հասկանալի չէ՝ այդ փոփոխությունները նախարարության կողմից հաստատվա՞ծ են, թե ոչ»,-ասաց նա:

Մ. Հուրիխանյանը նշեց, որ իրենք միշտ, առանց կաշկանդվածության, ԶԼՄ-ում արտահայտել ու արտահայտում են իրենց կարծիքը, խոսում կինոկենտրոնի խնդիրների մասին: Եվ հենց այս համատեքստում է նա դիտարկում անցանկալի կադրերից ազատվելու փորձի հանգամանքը:

«ԿԳՄՍՆ փոխնախարար Արա Խզմալ յանը հեռուստատեսային հանդիպումներից մեկում ասել է, թե իբր մենք հիմնախնդիրների մասին բարձրաձայնում ենք զուտ այն պատճառով, որ մեր հաստիքները կրճատվում են, և ասում է, թե այդպես վարվելը բարոյական չէ: 

Իրականում մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք կինոկենտրոնի խնդիրների մասին»,-ասաց նա՝ շեշտելով, որ հատուկ նման կարծիք ունեցող անձանց համար այս օրերին հրապարակում են նախկինում ևս բարձրաձայնված խնդիրների մասին վկայակոչող բոլոր հոդվածները, նյութերն ու տեսանյութերը:  

 

Նա շեշտեց, որ կան բազմաթիվ փաստարկներ, որոնք վկայում են այն մասին, որ տնօրենի համար պարզապես ցանկալի չէ աշխատել իրենց հետ: Փաստարկների շարքում նաև մի շարք գործընթացներում ծախսված գումարների նպատակային լինել/չլինելու հարցադրումներն են՝ իրենց օրինակներով:

Աշխատակիցների բարձրաձայնած հարցերի շուրջ մեր հարցադրումներն ենք ուղղել նաև «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» տնօրենի ժ/պ Շուշանիկ Միրզախանյանին: Առաջիկայում կներկայացնենք նաև նրա տեսակետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders