Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունները ընդունում են մի օրենք, որը կբերի երկիր եկող ներդրումների էական կրճատման․ «Ազգային օրակարգ»

SOCIETY

2020 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որի հիմնական նպատակն է առանց մեղքը հաստատող դատավճռի, բռնագանձել կոռուպցիոն և քրեական գործունեության հետ կապ ունենալու մեջ կասկածվող, և այդ հիմքով որպես «ապօրինի ծագում ունեցող» սահմանված գույքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը: «Ինքնին, ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու ինստիտուտը անհրաժեշտ գործիք է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի գործում, և կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Իսլանդիայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում, իսկ օրենքի ընդունումը բխում է մի շարք միջազագային կոնվենցիաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է և պարտավորվել է ներդնել ներքին օրենսդրության մեջ։ Սակայն ԱԺ կողմից ընդունված օրենքն անհիմն և վտանգավոր կերպով ընդլայնում է նրա կիրառման հնարավորությունները և մեխանիզմները, և կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կիրառումը հանգեցնի պետական մարմինների կամայականության, բազմաթիվ անմեղ մարդկանց ունեզրկման, գույքի ապօրինի վերաբաշխման և քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության խաթարման։ Մասնավորապես, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, դատախազությունը կարող է անձի գույքի մասով ուսումնասիրություն սկսել ոչ միայն այն դեպքում, երբ նա արդեն ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է կատարված հանցանքի համար, այլև եթե նա ընդամենը դեռ ներգրավվել է որպես մեղադրյալ, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը արդեն իսկ կասեցվել է տարբեր հիմքերով, և կամ նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ դատախազությունը պարզապես ունի «հիմնավոր» կասկած։Սա պրակտիկորեն անսահմանափակ ընդլայնում է հնարավորությունները անձի և նրա գույքի նկատմամբ հետապնդում իրականացնելու, մասնավորապես, ցանկացած անձ այսպիսով կարող է հայտնվել դատախազության թիրախում, քանի որ այն նրա նկատմամբ «հիմնավոր» կասկածներ ունի, ընդ որում դատախազությունը տվյալ անձին թիրախավորելու համար որևէ իրական պատասխանատվություն չի կրում։Սա առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին, ըստ որի հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Սա նաև անմիջականորեն հակասում է միջազգային փորձին, ըստ որի եթե անձը անմեղ է ճանաչվել քրեական դատավարության կարգով, ապա այլևս չունի իր գույքի ծագման օրինականությունը ապացուցելու որևէ պարտավորություն:Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում դատախազությունը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրեն հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով:Արդյունքում, պրակտիկորեն ցանկացած քաղաքացի այս օրենքով կարող է զրկվել իր գույքի նկատմամբ իրավունքից, եթե ժամանակին չի հավաքագրել և փաստաթղթավորել նրա ձեռքբերման բոլոր իրավական հիմքերը, ինչը Հայաստանի պայմաններում իրատեսական չի։Բացի այդ, քանի որ սույն օրենքի գործողությունը սահմանվում է սկսած 1991 թվականից, այնինչ օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելու պահանջ առաջացել է միայն 2011 թվականից ի վեր, փաստացի սույն օրենքը հետադարձ ուժով քաղաքացիներից պահանջելու է, որպեսզի նրանք կարողանան փաստաթղթավորված ձևով հիմնավորել իրենց գույքը և եկամուտները, թեև այդպիսի պահանջ նախկինում չի եղել։ Ուստի այն իրապես վատթարացնում է անձի իրավական վիճակը` առերևույթ հակասելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին:Խիստ խնդրահարույց է նաև օրենքի 23-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ երրորդ անձի կողմից ձեռք բերված գույքը ենթակա չէ բռնագանձման, միայն եթե դատարանում ապացուցվում է, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին:Սա ընդլայնում է օրենքի գործողությունը այն անձանց վրա, որոնք ընդհանրապես որևէ հակաիրավական գործողություն չեն ձեռնարկել, սակայն գույք են ձեռք բերել այլ անձանցից, որոնք գույքի օրինական ծագման վերաբերյալ, բնականաբար, պարտավոր չէին որևէ տեղեկություն ունենալ, քանի որ ձեռքբերման պահին սույն օրենքը չէր գործում։Սա քաղաքացիների ունեզրկման անսպառ հնարավորություններ է բացում, քանի որ գույքը օրինական ձեռք բերած, փաստացի բարեխիղճ գնորդ հանդիսացող քաղաքացին, գույքի ձեռքբերումից բազմաթիվ տարիներ անց, ստիպված է լինելու ապացուցել, որ ինքը հանցագործ չի, և օրինական եղանակով է ձեռք բերել իր գույքը։ Սա, իր հերթին, առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:Ելնելով վերոնշյալից, կարելի է եզրահանգել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ  Օրենքը, առկա տեսքով, մեր երկրի համար տնտեսական, քաղաքական և սոցիալական անհամաչափ վտանգներ է պարունակում, և առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք առանցքային դրույթների: Այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ գլոբալ ճգնաժամի պայմաններում ձեռնարկատիրական գործուենության համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընդունում են մի օրենք, որը մեծ հավանականությամբ կբերի այդ գործունեության համար լրացուցիչ անհիմն խոչընդոտների, և երկրիր եկող ներդրումների էական կրճատման։Ստեղծված իրավիճակում, մենք կոչ ենք անում ՀՀ Նախագահին՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, և ուղարկել նշված օրենքը սահմանադրական դատարան, Սահմանադրությանը նրա համապատասխանությունը որոշելու նպատակով:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder