Վերջնականացնում ենք ուս. տարվա ավարտի, ԲՈւՀ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը. նախարար
SOCIETYԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն ՇԱՀԵՐԻՑ:
Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին` չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն առաջիկա երկու շաբաթներին քայլ առ քայլ կնկարագրենք և միասին առաջ կգնանք:
Իսկ մինչ այդ շարունակե՛ք հեռավար կրթությունը, ապահովե՛ք աշակերտների կրթության անընդհատությունը: Հետևե՛ք իմ էջի հրապարակումներին: Բոլոր նորություններն այս գործընթացի վերաբերյալ կլինեն այստեղ»:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



