Պարետատան կազմը համալրվել է համաճարակաբանների խմբով․ Տիգրան Ավինյան
SOCIETY«Մեր պարետատան կազմը համալրվել է համաճարակաբանների խմբով, որոնք այդ տեղորոշման համակարգի միջոցով աշխատելու է վարակակրի հետ»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Վահե Էնֆիաջյանի հարցին։
Տիգրան Ավինյանը նշեց, որ նրանք ներգրավվել են Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստերի վերլուծության գործում։
Տեղեկացնենք, որ Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել:
1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



