Ինչո՞ւ ժամանակին չապամոնտաժվեց Էյֆելյան աշտարակը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԷյֆելյան աշտարակը աշխարհի ամենահայտնի աշտարակն է, որն իր անվանումն ստացել է ստեղծող Գուստավ Ալեքսանդր Էյֆելի անունից: Այն կառուցվել է 1889 թվականին Փարիզում: Ֆրանսիացիների համար այս աշտարակը դարձել է ազգային խորհրդանիշ:
Էյֆելյան աշտարակի ողջ պատմության ընթացքում այստեղ այցելել է մոտ 250 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է առաջատար՝ զբոսաշրջային տեսարժան վայրերի մեջ: Սկզբնապես աշտարակը պլանավորվել էր կառուցել որպես ժամանակավոր շինություն՝ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի մուտքի կամար, ապա ապամոնտաժել, սակայն դրա վրա տեղադրված ռադիո ալեհավաքների առկայությունը որոշիչ դեր է խաղացել աշտարակի ճակատագրում, և այն շարունակում է գոյատևել առ այսօր: Աշտարակի նախագծմանը մասնակցել են ինժեներներ Մորիս Կեկլենը, Էմիլ Նուժիերը, ինչպես նաև ճարտարապետ Ստեֆան Սովրեստը, և հենց նրանց նախագիծն է 700 նախագծերի մրցույթում հաղթող ճանաչվել: Աշտարակի կառուցման ընթացքում օգտագործվել են բազմաթիվ նորամուծություններ և նորարարություններ:
Օրինակ՝ առաջին անգամ իրականացվել են հողի հատկությունների և շերտերի ուսումնասիրություններ, աշտարակի տակ հիմքը կառուցելու համար օգտագործվել են կեսոններ և սեղմված օդ, աշտարակի դիրքը կարգավորելու համար օգտագործվել են 800 տոննա քաշով ամբարձիչներ (դոմկրատ), իսկ տեղադրման ընթացքում՝ նաև բարձունքային ամբարձիչներ:
Աշտարակի կառուցումը խթանել է նաև նոր սարքավորումների և տեխնոլոգիաների առաջացմանը: Էյֆել յան աշտարակը կառուցվել է մոտ երկու տարի, որից մեկուկես տարին միայն հիմքն են գցել, իսկ 8 ամսում հավաքվել է աշտարակը: Այն բաղկացած է տասնութ հազար մետաղական մասերից, որոնք միանում են միմյանց 2,5 միլիոն պտուտակներով:
Աշտարակը հայտնի է նաև նրանով, որ բարձրահարկ կառույցների կառուցման մեջ առաջին անգամ մետաղն է օգտագործվել մեծ քանակությամբ: Աշտարակը աշխարհի ամենաբարձր կառույցն է եղել մինչև 1931 թվականը:
Կառույցի ստորին հատվածը ունի կտրտված բուրգի ձև, իսկ հենարանների վանդակավոր կառուցվածքները ձևավորում են չորս մեծ և գեղեցիկ կամար: Աշտարակը ունի մի քանի «հարկեր»՝ հարթակ ներ: Ամե ն ա ցածր հարթ ա կ ը գտնվում է 58, երկրորդը՝ 115, իսկ ամենաբարձրը՝ 300 մետր բարձրության վրա: Ներկայումս Էյֆել յան աշտարակի բարձրությունը հասնում է 326 մետրի:
Աշտարակի բարձրությունից բացվում է զբոսաշրջիկների կողմից սիրված տեսարան: Էյֆել յան աշտարակի ստեղծման պահից հետո ավելի քան մեկ դար մարդիկ այն օգտագործել են տարբեր նպատակներով:
Այն եղել է աստղադիտարան, ֆիզիկական լաբորատորիա և անլար հեռագրի հաղորդման միջոց: Ռադիոյի և հեռուստատեսության առաջացմամբ նրա վրա տեղադրվել են ալեհավաքներ: Աշտարակը պատրաստված է շատ կայուն և կոշտ:
Նույնիսկ շատ ուժեղ քամիները թեքում են նրա գագաթը միայն 10-12 սմ-ով, և անգամ 1910 թվականի ջրհեղեղը չի ազդել այդ կառույցի կայունության վրա: 20-րդ դարի վերջին Էյֆել յան աշտարակը հիմնանորոգվել է:
Հին մետաղական կոնստրուկցիաները փոխարինվել են նոր, ավելի ամուր և թեթև կոնստրուկցիաներով։




















































