Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Կգործեն պարտադիր պահանջներ ծխախոտային արտադրանքի և դրա մակնշման նկատմամբ»

SOCIETY

Էկոնոմիկայի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է Հայաստանում գործողության մեջ դնել ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը: 

Նշվում է, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի ընդունմամբ կարգավորման դաշտից դուրս են մնում ԵԱՏՄ 035/2014 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ-ում արտադրվող և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ՀՀ ներմուծվող ծխախոտային արտադրանքը: 

Այս նախագծի մշակման նպատակն է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ առևտրում և ներմուծման ընթացքում հնարավոր տեխնիկական խոչընդոտների վերացումը: 

ՀՀ-ում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերի կիրառման համար հիմք է հանդիսանում կառավարության կողմից գործողության մեջ դնելու որոշման ընդունումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: 

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում նախարարությունն ակնկալում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում, ԵԱՏՄ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտով հաստատված պահանջի համապատասխանեցում։

Նշվում է, որ դեռևս 2014 թվականի նոյեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստն ընդունել է «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգը», որն ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 15-ից։

 Այս կանոնակարգով սահմանվել է, որ մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքներում չծխելու ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումն ու շրջանառությունն իրականացվում են մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ 

Տեխնիկական այս կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան և ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի առանձին դրույթներ հաշվի առնելով։ Դրանով սահմանվում են մաքսային միության մաքսային տարածքում կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջներ՝ մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև պահանջներ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրա ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով զետեղվող տեղեկության (մակնշման) նկատմամբ:

 Այն դեպքում, երբ ծխախոտային արտադրանքի նկատմամբ ընդունված են մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են պահանջներ ծխախոտային արտադրանքի, ինչպես նաև սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվության նկատմամբ, ապա ծխախոտային արտադրանքն ու սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը պետք է համապատասխանեն մաքսային միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

Ասվում է, որ այս կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով: Այն տարածվում է մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա։

 Այս կանոնակարգով սահմանվում է մաքսային միության մաքսային տարածքում կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջներ ծխախոտային արտադրանքի, ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվության նկատմամբ, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաները և ընթացակարգերը։

ԵԱՏՄ անդամ պետությունների շուկայում ծխախոտային արտադրանքը դրվում է շրջանառության մեջ այն դեպքում, երբ համապատասխանում է այս, ինչպես նաև մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ 

Ծխախոտային արտադրանքը, որը համապատասխանում է բոլոր կանոնակարգերի պահանջներին և որն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգ, պետք է ունենա մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder