Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Գոյություն չունի ներդրումների խրախուսման հստակ քաղաքականություն. բավարարվում են միայն դատարկ հայտարարություններով

ANALYSIS

Հայաստանում ներդրումներ ներգրավելու թեման միշտ ակտուալ է եղել։ Փաշինյանը և իր թիմակիցները այս թեման ներքաղաքական զարգացումների ընթացքում գրեթե միշտ շոշափել են։ Նրանք ժողովրդին անընդհատ հույսով էին անում, թե իրենք վստահություն ունեն դրսի ներդրողների կողմից և կարող են մեծապես բարելավել երկրի ներդրումային միջավարը։

Նախ՝ նրանք ներդրումների հարցը շահարկեցին 2018 թ. վերջին՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն դրանից հետո՝ 2019 թ.-ի ընթացքում այդպես էլ ներդրումային ակտիվություն չնկատվեց։ Իսկ այս տարի արդեն իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվեց այն թեզը, թե ներդրումների ներգրավմանը խանգարում է երկրի դատական համակարգը, մասնավորապես ՍԴ-ն իր ներկայիս կազմով։

Դրա համար էլ իշխանությունները քաղաքացիներին կոչ էին անում մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և «այո» քվեարկել, որպեսզի հնարավոր լինի դատական համակարգը բարեփոխել ու ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

Սակայն կասկած չկա, որ եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն երբևէ տեղի ունենա, միևնույն է, Հայաստանի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը դրանից չի ավելանալու։ Խնդիրն այն է, որ մեր երկրի ներդրումային միջավայրն այնքան էլ բարվոք չէ, ինչպես ցանկություն ունեն ներկայացնել իշխանությունները։ 

Ու ընդհանրապես, որևէ ընտրությունից ու հանրաքվեից հետո Հայաստանի ներդրումային միջավայրն ավելի բարվոք չի դառնալու. հստակ քայլեր են պետք ներդրողների շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար։ 

Սակայն Հայաստանը դրսի գործարարների համար հետաքրքրության տեսակետից շատ անհրապույր է, քանի որ իրենց կապիտալը բավարար չափով պաշտպանված չի լինելու օրենսդրական մակարդակով։ 

Միայն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը բավարար է, որպեսզի գործարարները և ներդրողները խուսափեն Հայաստանում ներդրումներ կատարելուց, քանի որ նրանք մտավախություն կարող են ունենալ, որ ցանկացած պահի կարող են կամայականությունների զոհ դառնալ։

 

Երկրի սոցիալ-տնտեսական համակարգում և քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները ևս նպաստավոր չեն ներդրումների իրականացման համար։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ իշխանությունները գրավիչ միջավայր ստեղծելու համար գործնական քայլեր չեն ձեռնարկում, այլ դրա փոխարեն պետության կողմից կատարված ծախսերը ևս ներկայացնում են որպես ներդրում։

Իսկ ներկայիս համավարակի տարածման և դրա արդյունքում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակում Հայաստանի համար ներդրումների հարցը առավել քան հրատապ է դառնում, քանի որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ ներդրողները նախընտրելու են գումարներ դնել այն երկրներում, որոնք առավել քիչ են տուժել ճգնաժամի ազդեցությունից։

Սպասվում է, որ սկսված տնտեսական ճգնաժամը կզրոյացնի Հայաստանի տնտեսական աճը, իսկ ազգային արժույթի՝ դրամի արժեզրկումն արդեն իրողություն է։ Եվ այս պայմաններում Հայաստանի համար խնդիր է լինելու ոչ միայն ներդրումներ բերելը, այլև եղած ներդրումները պահելու հարցը, որպեսզի այդ գումարները չարտահոսեն մեր երկրից։

Դրական է, որ այս ամենն իշխանություննները գիտակցում են, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ, սակայն հարցն այն է, որ հարցը խորհրդակցություններից ու դատարկ հանդիպումներից այն կողմ չի անցնում. իրականում գործնական հայեցակարգ է անհրաժեշտ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation