Կառավարությունը կօժանդակի 10 000-ից 30 000 դրամի գազ, 5 000-ից 10 000 դրամի հոսանք սպառած քաղաքացիներին
SOCIETYՀՀ վարչապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը»,- ասված է որոշման մեջ: Նոր որոշմամբ միջոցառման շահառու են փետրվար ամսին 10 000-ից 30 000 դրամի գազ, 5 000-ից 10 000 դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիները:Աջակցությունը տրամադրվում է վճարի 30 տոկոսի չափով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



