Մարդասիրությունը բարերարի համար վեր է քաղաքականությունից
SOCIETY«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանն արտակարգ իրավիճակի պատճառով անելանելի իրավիճակում հայտնված բոլոր ուղղություններով է օգնություն տրամադրում: Գնալով ընդլայնվում է ոչ միայն աշխարհագրությունը, այլև ուղղվածությունը՝ հանրապետության շատ ու շատ քաղաքների ու բնակավայրերի փողոցների ախտահանումից մինչև պարարտանյութի բաշխում: Եվ այդ ամենը տրամադրվում է անկախ կուսակցական պատկանելությունից: Մարդասիրությունը բարերարի համար վեր է քաղաքականությունից: Դա է պատճառը, որ Ծառուկյանին ուղղված որևէ խնդրանք կամ դիմում չի մնում անպատասխան: Օրվա հացի խնդիրը լուծելուց բացի գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին իրականացնելու համար այսօր գյուղացուն օդ ու ջրի նման պարարտանյութ է պետք: Այս հարցը ևս չի անտեսվել նրա աչքից, ինչին ևս Ծառուկյանն օպերատիվ արձագանքել է ու հանձնարարել պարարտանյութով բեռնավորված մեքենաներով ուղևորվել դեպի մարզեր: Մեկ ուշագրավ փաստ ևս: Թեև հողագործները պատրաստ են եղել վճարել իրենց տրամադրվող պարարտանյութի դիմաց, սակայն Գագիկ Ծառուկյանի հրահանգով դրանք տնտեսություններին անվճար են տրամադրվել, առանց հաշվի առնելու մարդկանց կուսակցական պատկանելությունը, և դա հաճելի անակնկալ է եղել բոլոր հողագործների համար:



