Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիտե՞ք, թե ինչպես է ի հայտ եկել փազլի գաղափարը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս երեխաների (ինչու ոչ, նաև մեծահասակների) համար արտադրողներն առաջարկում են սեղանի խաղերի թեմատիկ հսկայական տեսականի՝ սկսած պարզերից մինչև բարդ և ուսուցողական նշանակություն ունեցողները: 

Դրանց մեջ ամենասիրվածներից մեկը հավանաբար փազլն է, որը սիրում են ոչ միայն երեխաները, այլ անգամ մեծերը: Ի դեպ, այս օրերին, երբ մադիկ անընդհատ տանն են, փազլը դարձել է «ժամանակ լցնելու» և ձանձրույթը հաղթահարելու անփոխարինելի միջոց:

Փազլը խճանկար խաղ-գլուխկոտրուկ է, որը պահանջում է նկար հավաքել տարբեր ձևերի ու չափերի բեկորներից: Ըստ հոգեբանների, փազլ հավաքելը նպաստում է մարդու երևակայության և տրամաբանական մտածողության զարգացմանը, ընդհանուր ուշադրությանը, ընկալմանը, մասնավորապես` տարբեր իրեր ըստ գույնի, ձևի, չափի տարբերակմանը և այլն, սովորեցնում է ճիշտ ընկալել մասնիկի ու ամբողջության կապը, զարգացնում է փոքր շարժումների հմտությունները: 

«Փազլ» բառը առաջացել է անգլերեն «puzzle» բառից և նշանակում է «խնդիր, հանելուկ», այդ իսկ պատճառով անգլիացիները փազլ են անվանում ոչ միայն հավաքովի խճանկարը, այլ նաև այլ գլուխկոտրուկները: Փազլների ստեղծման պատմությունը հին չէ: Առաջին անգամ կտրտված մասերից պատկեր հավաքել մտածել է Ջոն Սպիլսբերին (1739-1769): Նա ապրել է Լոնդոնում և զբաղվել աշխարհագրական քարտեզների ստեղծմամբ: Մի անգամ Սպիլսբերին որոշում է կտրտել աշխարհի քաղաքական քարտեզը ըստ պետությունների սահմանների և դրանք հավաքել փայտե տախտակի վրա: 

Նման կերպ Սպիլսբերին փորձել է ստանալ աշխարհագրության ուսուցման համար դիդակտիկ նյութ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման տեսակի դիդակտիկ նյութը ներկայումս դժվար կլինի համարել ուսումնական նյութ, քանի որ այն ժամանակ Սպիլսբերիի փազլում բացակայել են Անտարկտիդան, որը հայտնաբերվել է միայն 19-րդ դարում, և այն ժամանակ դեռևս քիչ ուսումնասիրված Ավստրալիան: Այսինքն, վեց մայրցամաքներից բացակայել է երկուսը: Այնուամենայնիվ, Սպիլսբերիի փազլը աստիճանաբար ճանաչում է գտել և օգտագործվել: 

Ժամանակի ընթացքում փայտե տախտակը փոխարինվել է ստվարաթղթով, այդպիսով խաղը ստացվել է ավելի քիչ ծախսատար: Ներկայիս տեսքով փազլները հայտնվել են միայն 1909 թվականին, երբ ամերիկյան «Parker Brothers» ընկերությունը սկսել է դրանք արտադրել մասսայական ձևով: 

Ժամանակի ընթացքում այդ խաղ-գլուխկոտրուկը գրավել է ամբողջ աշխարհը: Ներկայումս կարելի է գնել տարբեր թեմաներով և բարդության աստիճանով փազլներ, կան անգամ հոլոգրաֆիկ և նույնիսկ 3D փազլներ: Փազլները տարբերվում են տարրերի քանակով ու ամբողջական պատկերի չափով:

 Նույն քանակով տարրեր պարունակող փազլների բարդությունը որոշվում է ըստ նկարի, իսկ հիմնական չափանիշը հենց տարրերի քանակն է. որքան այն շատ է, այնքան փազլը մեծ է և բարդ: Փոքր փազլների տարրերի դասական քանակը հասնում է 54-ի: 

Փազլի չափերը տատանվում են փոքրից (50 քսմ) մինչև շատ մեծ (մինչև մի քանի քմ): Օրինակ, 500 տարրից կազմված փազլի ստանդարտ չափը 47x33 սմ է:

 

Այն փազլները, որոնց տարրերի թիվը գերազանցում է 260-ը, ուղղված են ավելի հասուն լսարանին: Համապատասխանաբար, դրանց վրա հնարավոր է պատկերված լինեն բնանկարներ, էրոտիկ կամ ֆանտաստիկ տեսարաններ: 

Լինում են նաև գովազդային նկարներով փազլներ: Փազլների ելուստները կարող են տարբեր լինել: Առավել տարածված է ուղղանկյուն ձևը (ելուստներով և փորվածքով), հանդիպում են նաև եռանկյունաձև, կլոր, օվալային և այլ ձևերի տարրեր պարունակող փազլներ:

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card