Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԱՊՐԻԼԻ). Գո­ղա­ցել են 20 նկար, որոնց մո­տա­վոր ար­ժե­քը կազ­մել է մոտ 500 մի­լի­ոն դո­լար

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հայիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի Հանրապետություն՝ Սև օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1860– ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն: 

1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ 

1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։ 

1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։ 

1909– Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների քաղաքներում Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30 000 հայ: 

1914– ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը: 

1915 –ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։ 1931 –ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։ 

1991 - Երևանում հիմնվել է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։ 

1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։ 

1994-ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը:

 2006- վախճանվել է կինոռեժիսոր, գրող Արա Վահունին:

2008-գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։

2016- հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:

2018- Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ-Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:

ԱՇԽԱՐՀ

43 մ.թ.ա.-տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Կեսարի կողմնակիցների և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։ 

216 -ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որը իրեն հայտարարել էր առաքյալ։ 

972 -Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։

1471 -Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև:

1611 -թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։

1618 -Սիբիրում Տոմ գետի մոտ ափ է իջել կազակների մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաք)։

1687 -Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։

1759 –վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։

1862 –ծնվել է ռուս պետական գործիչ Պյոտր Ստոլիպինը։

1865 -մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։

1871 -Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարան՝ Ռայխստագ։

1909-ստեղծվել է անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։

1912- բրիտանական Տիտանիկ ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և հաջորդ օրը խորտակվել։

1917- վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիգ Լազարուս Զամենհոֆը:

1927 – Շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։

1930 –վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։

1933 –ծնվել է ռուս գրող Բորիս Ստրուգացկին։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում փաստացի ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։

1956 - Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին վիդեոմագնիտոֆոնը։

1978 - Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր՝ վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ

1983 -Մեծ Բրիտանիայում սկսել են վաճառվել ռադիոհեռախոսներ։

1986 -վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։

1991 -Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկար, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլար։

2010-Իսլանդիայում ժայթքել է Էյաֆյադլայոկուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder