Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Չսահ­ման­ված վայ­րե­րում աղբ թա­փե­լու դեպ­քում վար­չա­կան տույժ կկի­րա­ռի ոս­տի­կա­նու­թյու­նը

SOCIETY

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերել վարչական իրավախախտումը և բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:

Նշվում է, որ ներկայումս վարչապետի հանձնարարությամբ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը ոստիկանությանը վերապահելու օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: 

Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, ջրային համակարգում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախախտումները նախատեսված են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: 

Ներկայումս այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ մասի: 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ մարզերում և Երևանում վերջին հինգ տարիների ընթացքում օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 դրամ: 

Մասնավորապես, Երևանում իրականացվել է 3990 վարույթ, նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 դրամ, ընդ որում մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:

Նշվում է, որ վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հասարակական կարգի և անվտանգության ապահովումը ոստիկանության՝ օրենքով սահմանված խնդիրներից է: 

Ոստիկանությունն իր ստորաբաժանումներն ունի ՀՀ վարչատարածքային բոլոր միավորումներում, իրականացնում է շուրջօրյա ծառայություն, ուստի առավել արդյունավետ կարող է իրականացնել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ինչպես նաև դրանց համար կրկնակիություն նախատեսող 10-11-րդ մասերով) նախատեսված վարչական իրավախախտումների դեմ պայքարը: 

Մյուս կողմից` ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ՝ «Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

Բացի դա, նշվում է, որ 43.1 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը՝ տրանսպորտային միջոցից աղբ նետելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը՝ համաձայն օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասի:

 Նույն իրավասությունը օրենսգրքի 2191 հոդվածով վերապահվում է նաև տարածքային ինքնակառավարման մարմիններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական իրավախախտման հետ կապված գործերը քննում և պատասխանատվության միջոցը կիրառում է ոստիկանությունը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով առաջարկվում է այն հանել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունից:

Այսպիսով՝ կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախախտումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել ոստիկանությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder