Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Իշ­խա­նու­թյու­նը կորց­րեց հա­սա­րա­կու­թյա­նը հա­մախմ­բե­լու և ատե­լու­թյան քա­րո­զին վերջ տա­լու հնա­րա­վո­րու­թյու­նը

ANALYSIS

Համավարակի տարածումը որոշակիորեն դանդաղեցրել է քաղաքական զարգացումների ընթացքը, սակայն ընդհանուր քաղաքական մթնոլորտի փոփոխություն չի նկատվում։ Խնդիրն այն է, որ պետության առաջ ծառացած խնդիրների կոմպլեքսը պետք է հնարավորություն տար առժամանակ մի կողմ դնել քաղաքական մոտեցումները և համախմբել հանրությանը։

Սակայն իշխանություններին պատել է սեփական անսխալականության զգացումը, նրանց մեծամտությունը հասել է այնտեղ, որ իրենց թվում է՝ եթե հանրության մեծամասնության վստահությանն արժանացած իրենց քաղաքական ուժը ընդառաջ քայլ կատարի մյուս քաղաքական դերակատարների ուղղությամբ և հաշվի նստի նրանց քննադատությունների ու առաջարկների հետ, ապա դա կընկալվի որպես թուլություն։

Դա գալիս է նաև կառավարության վարած քաղաքականությունից, որի հիմքում դրված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունը, այլ ինչքան հնարավոր է ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին սևացնելը, սեփական իրավացիությունն ու անսխալականությունը ցույց տալը և, ըստ այդմ, սեփական վարկանիշը հնարավորինս փրկելը։ 

Եվ դա է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների ու ասուլիսների ժամանակ ավելի շատ հիշում է նախկիններին, քան խոսում է ապագայի տեսլականի ու սեփական նախաձեռնությունների մասին։ 

Իսկ եթե խոսում է գործող կառավարության որևէ ծրագրի մասին, ապա անպայման փորձում է համեմատվել նախկինների հետ՝ թեկուզ 0,00001 տոկոսանոց որևէ առավելություն գտնելով:

 

Սակայն վարչապետը չի տեսնում սեփական թերացումները։ Մասնավորապես խոսքը վերաբերում է քաղաքականության մեջ ատելության և թշնամանքի երևույթի արմատավորմանը։ 

Բացի այն, որ իշխանությունները իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ հանրային թշնամանք բորբոքելու համար գործի են դնում ֆեյքերի ֆաբրիկաները, ատելության խոսքեր են հնչում նաև բարձրաստիճան պաշտոնյաների և ԱԺ պատգամավորների շուրթերից։

Ու ամենազարմանալին այն է, որ իշխանությունները շատ զգայուն են իրենց հասցեին արված յուրաքանչյուր թթու խոսքի նկատմամբ, սակայն իրենց հոգը չէ, թե ինչ կասվի մյուսների հասցեին։ Կարճ ասած՝ իշխանությունները տեսնում են ուրիշի աչքի շյուղը, սակայն հրաժարվում են տեսնել իրենց աչքի գերանը։

Վերջին ուղիղ եթերի ժամանակ էլ, երբ վարչապետը պատասխանում էր ամենաշատ հավանումներ ստացած հարցերին, անդրադարձավ իր ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումներին և ըստ այդմ ծանրացավ նաև անձնական բնույթի վիրավորանքների, կեղծ լուրերի վրա։

Վարչապետը մասնավորապես նշեց, որ եթե ծաղրանկարների, հայհոյանքների համար «պատժեն», կլինի ժողովրդավարության ոտնահարում, ուստի իր կողմից անելիք չի տեսնում, անելիքը հանրության դաշտում է։ 

Վարչապետը իր անելիքի բացակայության մասին թերևս հիշատակեց այն պատճառով, որ սոցցանցերում հայհոյանքներ ու ատելություն են տարածում առաջին հերթին իր կողմնակիցները և իրենց կողմից քաղաքական մանիպուլ յացիայի համար օգտագործվող ֆեյքերը։ Այլապես վարչապետը կանդրադառնար ոչ միայն իրեն և իր ընտանիքին վիրավորող հրապարակումներին և մեկնաբանություններին, այլև ընդդիմադիր գործիչների արժանապատվությունը ոտնահարող ֆեյքային գրոհներին և ընդհանուր ատելության մթնոլորտին։

Այնինչ վարչապետը արտակարգ դրության պայմաններում հնարավորություն ուներ հայտարարելու ընդհանուր առմամբ յուրաքանչյուր հայհոյանքի, զրպարտության և ատելության քարոզի անընդունելիության և անկախ քաղաքական հայացքներից համախմբվելու, միասնական օրակարգ ձևավորելու մասին, սակայն Փաշինյանը այս հնարավորությունը ևս կորցրեց։ Երևի ձեռնտու չէ:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation