Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


«Չխեղդ­վող» ղո­ղանջ­նե­րի, երաժշ­տու­թյան ու ար­ցունք դար­ձած աղոթ­քի մա­սին. ավե­լին, քան մեկ լու­սան­կա­րը

SOCIETY

Սուրբ Հարության տոնին ընկերներիցս մեկը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից մի լուսանկար էր հրապարակել. եկեղեցու բակն էր, հավատացյալները, որոնք դրսում էին մասնակցում պատարագին ու դրսում էին ծնկի իջել: 

Եկեղեցու դուռը բաց էր՝ ներսից աննշան ճրագ էր երևում: Տեսարանը փշաքաղեցնող էր: Տեսարանը ավելին էր, քան մեկ լուսանկարը: Միգուցե նաև նրանց համար, ովքեր ընդհանրապես պատարագների չեն մասնակցում, անգամ նրանց համար, ում առօրյա կյանքում եկեղեցու ղողանջները սովորաբար «խեղդվում» էին խանութներից, խցանումներից ու սրճարաններից շնչահեղձ եղած քաղաքի փողոցներում: 

Մոտավորապես մի վիճակ, երբ ականջակալներով չես ու հանկարծ որևէ մեկի՝ ընթացող մեքենայի մեջ սիրելի երաժշտությունն ես լսում, բայց այն կորցնում ես լուսացույցի գույնը փոխելուն պես ու հետո մոռանում լսել տանը, դատարկ սենյակում ու լռության մեջ:

Մինչ այս պահը եկեղեցու ներսում պատարագի մասնակցելն ու եկեղեցու ներսում ծնկի իջնելը առօրյայի մի մաս էր: Մյուսի համար հենց իր առօրյայի մի մասն էր, մեկի համար՝ դիմացինի: Բայց որ այդպես պետք է լիներ, բոլորը գիտեին: Խոսքը բոլորի՝ պատարագներին չմասնակցողների, մասնակցողների, հավատի, կրոնի ու եկեղեցու մասին տարբեր պատկերացումներ ունեցողների մասին է: 

Եվ, այո՛, մեկի համար եկեղեցին Աստծո տունն է, մյուսը կարծում է, որ այնտեղ աղոթքներն ավելի լսելի են դառնում Աստծուն, մյուսի համար էլ այն զուտ շինություն է, մեկ ուրիշի համար՝ մշակութային կոթող: Մեկ ուրիշն էլ կասի՝ եկեղեցին այնտեղ է, ուր զգում ենք Աստծո ներկայությունը, մյուսն էլ կշարունակի պնդել, որ եկեղեցի գնալը որևէ մեկին իսկական քրիստոնյա չի դարձնում: 

Քննարկելու մշտական թեմաներ, որոնք տոնական օրերին ավելի են սրվում. աթեիստ ու հավատացյալ լինելու բանավեճից մինչև միմյանց տոնական նկարների վրա չնշելու հայտարարություններ: Բայց որ շատ փնտրենք, այս ամենի մեջ մի քաղցր, մի դրական բան անպայման կգտնենք, որովհետև դրանից հետո բոլորը շարունակում են ապրել, մնալ ընկերներ՝ անկախ հավատի, եկեղեցու ու կրոնի մասին իրենց պատկերացումներից: 

Ինչևէ, վերադառնանք մինչ այս պահը, որից հետո աղոթքն ու երաժշտությունը մեր տուն ու սրտեր հասան դատարկ եկեղեցիներից ու տաճարներից: Համավարակի պատճառով առաջին անգամ Սուրբ Հարության տոնին ամբողջ աշխարհում տեղի ունեցող ծիսակատարություններն առցանց անցկացվեցին: Բացառություն չէր նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցին: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի աղոթքն էլ անսահման խորը հուզմունքի տեսք ուներ, որն, ի վերջո, արցունքի կաթիլ դարձավ: 

Նա Սուրբ Հարության պատարագի ժամանակ չկարողացավ զսպել արցունքները, երբ հնչեց «Կիլիկիան»: Իհարկե, նա առաջին անգամ չէր լսում «Կիլիկիան», ուրեմն՝ պատճառն այդքան էլ երգը կամ երաժշտությունը չէր: Հռոմի պապն էլ Զատկի պատարագը Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ տաճարում մատուցեց: 

Համաճարակի պատճառով փակ էր նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, և Քուստոս Ֆրանչեսկո Փաթթոնն ասաց, որ իր ուսերին հսկայական պատասխանատվություն է զգում, ասես աղոթում է բոլորի փոխարեն: 

Հատկանշական էր նաև Միլանի դատարկ տաճարից լսվող Անդրեա Բոչելիի ձայնը, որը երաժշտության շնորհիվ միավորել էր միլիոնավոր մարդկանց՝ «իր ձեռքն առնելով վիրավոր Երկրագնդի արագ բաբախող սիրտը»: Լեփլեցուն դահլիճներ նվաճած օպերային երգիչը համերգն աղոթք էր կոչել:

 

Մյուս տարի Զատկի տոնին մեր քաղաքացիները կրկին կվիճեն միմյանց հետ, մեկը մյուսին կխնդրի չնշել իրեն տոնական լուսանկարների վրա: Հաջորդ տարի մարդիկ եկեղեցու ներսում կմասնակցեն պատարագին, եկեղեցու ներսում ծնկի կգան, կշարունակեն նաև պատարագի գնալ: 

Մեկ ուրիշի սովորական առօրյայում պատարագի գնալը կրկին առաջնային չի լինի: Նույնը կլինեն նաև մեր պատկերացումները՝ հավատի, կրոնի ու եկեղեցու մասին: 

Բայց տպավորություն կա, որ դատարկության մեջ երաժշտությունը, աղոթքն ու ղողանջներն այլ կերպ են հնչում: Մեկն անգամ ասաց՝ ավելի լավ են հնչում: Թե ինչո՞ւ՝ բացատրությունը բոլորս մենք մեզ համար կգտնենք: 

Բայց միգուցե խնդիրը ոչ թե բացատրության, այլ լռության ու դատարկության մեջ է, որը սովորական օրերին այլ կարևորություններով է լցվում՝ խանգարելով լսել առաջնայինը, որը յուրաքանչյուրի դեպքում տարբեր կարող է լինել: 

Խոսքը դատարկությունը լցնելու մասին է, որովհետև նույն եկեղեցու դրսում ծնկի իջած մարդու համար նույն եկեղեցին երբեք դատարկ չի լինի: Նրա համար դրսից, անգամ աղմուկի մեջ էլ լսելի կլինեն եկեղեցու ղողանջները: Խոսքն անգամ ղողանջների մասին չէ: 

Խոսքը հետոյի, այն սովորական առօրյայի մասին է, ուր մենք կա՛մ կկիսենք այն մարդու պատասխանատվությունը, որն այս պահին բոլորի համար էր աղոթում, կա՛մ կապրենք մեր ստեղծած այն առօրյայում, որի աղմուկի մեջ կորչում է կարևորն ու առաջնայինը: Խնդիրը դրսի դատարկությունն է, որը կա՛մ կլցվի, կա՛մ չի լցվի: Հարցը սովորական առօրյայի դատարկ սենյակում և լռության մեջ սիրելի երաժշտությունը վայելել չմոռանալու մասին է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆԻ

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder