30-ամյա տղամարդը գողանում էր գերեզմանատնից
SOCIETY
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 12-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ավշար գյուղից բերման են ենթարկել 30-ամյա տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտ ամսին Ոսկետափ գյուղի գերեզմանատնից գողացել է դյուրալյումինե նախշազարդեր: Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մարտ ամսին Ոսկետափ գյուղի գերեզմանատնից կատարել է նաև այլ գողություններ:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Նրանք հայտնել են, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ գողության մասին տեղյակ չեն եղել:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



