Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ապաքինվել է կորոնավիրուսից
SPORTԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է, որ Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարից վերադառնալուց հետո կորոնավիրուսի դրական թեստ է ունեցել, բայց արդեն ապաքինվել է։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բաչկովը գրել է․
«Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ.
Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ covid-19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ. ցավոք, պատասխանը դրական էր։
14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։
14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։
Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանին, նաև բուժքույրերի անձնակազմին ՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։
Շնորհավոր Սուրբ Զատիկ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



