Մարդիկ ավելի շատ պարզ մարդկային վերաբերմունքից են շոյվում
SOCIETY
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մշտապես գործունեություն է ծավալել, հաշվի առնելով տեղի ու ժամանակի պահանջը: Եվ այս ամենը չնկատել, պարզապես հնարավոր չէ:
Եթե փորձենք մի պահ հետ նայել, ապա կվերհիշենք, որ Ծառուկյանի կողմից հիմնած կուսակցությունը թերևս միակն է, որն իր համախմբվածության շնորհիվ մշտապես կարողացել է հաղթահարել բոլոր ժամանակների դժվարություններն ու առաջ շարժվել:
Ու, չնայած, կուսակցության քայլերը մշտապես բխել են, հաշվի առնելով ժողովրդի պահանջը, բայց, չգիտես ինչու, թե՛ նախկինում, թե՛ հիմա եղել են ու կան ուժեր, որոնք փորձում են ստվեր նետել քաղաքական ուժի կողմից իրականացվող ծրագրերի վրա, ինչը, համաձայնեք, ազնիվ չէ:
Ազնիվ չէ նաև, երբ դժվար պահին քաղաքացիներին ձեռք մեկնելու քայլերը որակվում են որպես չնչին օգնություն կամ փորձ է արվում տպավորություն ձևավորել, թե այն ինչ արվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից մեծ բան չէ: Բավական է շրջել մարզերում և մարդկանց հարցնել, թե հաաճարակային ճգնաժամանյին այս օրերին ո՞վ է կանգնած եղել անճարության եզրին հասած ժողովրդի կողքին: Առավել ևս, երբ նրանց համար ամենակարևորը ոչ թե բաժանված օգնության փաթեթների պարունակությունն է, այլ պարզ, մարդկային վերաբերմունքը, որը չտեսնել ու չգնահատել, պարզապես հնարավոր չէ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



