Չափազանց հետաքրքիր ու անհավատալի բնական երևույթներ
PHOTO
Past.am-ը ներկայացնում է չափազանց հետաքրքիր ու անհավատալի 3 բնական երևույթներ:
Հրաբխային կայծակ
Եթե ձեզ ասեն անվանեք երկու ամենահետաքրքիր բնական երևույթների անունները, ձեր պատասխանը կլինի՝ «հրաբուխ» և «կայծակ»: Բնությունը կարծես նոր ուղիներ է փնտրում ձեզ վրա տպավորություն գործելու համար: Այդ պատճառով էլ հրաբխային կայծակներն իրական են: Այն իրենից ներկայացնում է հրաբխային ժայթքման ընթացքում կայծակի հոսանքի հարվածում: Գիտնականները 100%-ով վստահ չեն, թե ինչու է սա տեղի ունենում, բայց նախնական տեսությունը փաստում է, որ երբ հրաբուխը ժայթքում է, այն դրականորեն լիցքավորված բեկորներ է ուղարկում մթնոլորտ: Այդ դրական լիցքերն այնուհետ ռեակցիայի մեջ են մտնում արդեն առկա բացասական լիցքերի հետ, ինչի հետևանքով տեղի է ունենում կայծակի ճայթյուն և ստեղծվում է բնության ամենահետաքրքիր երևույթներից մեկը:
Կեղծ արևներ
Այս երևույթը կապված է մթնոլորտում գտնվող սառույցի բեկորների հետ: Սրանք լույսի բեկման արդյունքում երկնքում առաջացած հսկայական լուսապսակներ են և շրջապատում են արևը: Կեղծ արևները հնարավոր է տարբերակել լուսապսակի 2 կողմում գտնվող պայծառ կետերից: Եթե դրանք շատ պայծառ լինեն, կարող է թվալ նույնիսկ, որ երկնքում 3 արև կա կողք-կողքի: Սա տեղի է ունենում մշտապես և ողջ աշխարհում: Եթե ուշադիր, մանրամասն ուսումնասիրեք, դուք նույնպես կնկատեք: Սակայն զգույշ եղեք, որովհետև շատ երկար ժամանակով չի կարելի նայել արևին:
Պտտահողմեր
Սրանք տորնադոներ են, որոնք առաջանում են ջրի վրա: Դա է պատճառը, որ այնքան էլ մեծ վտանգ չեն ներկայացնում, եթե, իհարկե, նավի վրա չեք: Բայց եթե նավի վրա եք, զգուշացեք, քանի որ նրանք մեծ արագությամբ են բարձրանում՝ կես ժամում 305 կմ: Ենթադրվում է ,որ շատ նավաբեկություններ, օրինակ՝ Բերմունդյան եռանկյունում տեղի ունեցածները, պտտահողմերի հետ հանդիպումների արդյունք են: Կարող են պատահել ամենուր, բայց ավելի շատ են Ֆլորիդայում՝ տարեկան մոտ 400 կամ 500 պտտահողմ:




















































