ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ նիստ է հրավիրել, որն անցկացվում է տեսակապի միջոցով. Интерфакс
INTERNATIONAL NEWS
Մեկնարկել է կորոնավիրուսի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին նիստը, որն անցկացվում է տեսակապի միջոցով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Այո, ներկա պահին հանդիպում է անցկացվում: Ռուսական կողմին ներկայացնում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան»,- լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է ռուսական առաքելության ներկայացուցիչը:
Նշվում է, որ փակ տեսահանդիպումը մեկնարկել է Նյու Յորքի ժամով 15:00-ին (երևանյան ժամանակով՝ 23:00):
Խորհրդի անդամները քննարկում են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, խաղաղարար գործողությունների, հումանիտար առաքելությունների անցկացման, ինչպես նաև ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կոչի վերաբերյալ հարցեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



