Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Ներ­պե­տա­կան կա­նո­նա­վոր ուղև­ո­րա­փո­խադ­րում­նե­րի ոլոր­տում փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում

SOCIETY

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման մեջ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումը: 

Որոշման նախագիծը մշակել է նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունը: Նշվում է, որ իրավական այս ակտի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները: 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ այն մշակվել է «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 268-րդ կետի պահանջը ապահովելու նպատակով: 

Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում երթուղային միասնական ցանց ձևավորելու ուղղությամբ: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները: 

Միաժամանակ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներառված չէ գործող կարգում, սակայն օրենսդրական կարգավորման կարիք ունեն: 

«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, կանոնավոր փոխադրումները լիցենզավորման ենթակա չեն, մինչդեռ կառավարության 2007թ. հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշման պահանջները առայսօր գործում են: 

Այսպիսով՝ ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշումը ամբողջովին խմբագրվել է: Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:

Ներկայումս մրցույթի մասնակցության պայման է սահմանվել հաշմանդամների նստեցման և իջեցման համար վերասարքավորված ավտոբուսների առկայությունը, մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվել է ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (ներկայումս ունեն դիտորդի կարգավիճակ), փոխվել է միջմարզային և ներհամայնքային տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը: Ամբողջովին փոխվել է տրանսպորտային միջոցների գնահատման մեխանիզմը և սպասարկման ժամկետները: 

Հստակեցվել է մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, առկա խնդիրների վերացում, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի կատարելագործում:

Նախագիծը բոլոր մանրամասներով ներկայացնել չենք կարող, բայց անդրադառնանք մի քանի կետերի: Օրինակ՝ հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու ժամանակ ձևավորվելու է հանձնաժողով: 

Մասնավորապես՝ միջմարզային և ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում այդ հանձնաժողովում ընդգրկվելու են՝ չորս ներկայացուցիչ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեկական ներկայացուցիչ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից, համապատասխան մարզպետարանից և հասարակական կազմակերպությունից, իսկ ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում՝ չորս ներկայացուցիչ համապատասխան համայնքապետարանից (Երևանում` քաղաքապետարանից), մեկական ներկայացուցիչ լիազոր մարմնից, ճանապարհային ոստիկանությունից և հասարակական կազմակերպությունից: 

Մրցույթին, ինչպես նաև համալրելու և (կամ) փոխարինելու համար թույլատրվում է ներկայացնել 5-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուսներ: 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California