Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ներ­կա­յիս ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը լուրջ հետք կթող­նի ան­շարժ գույ­քի շու­կա­յի վրա

ANALYSIS

Համավարակի տարածման պայմաններում, երբ բազմաթիվ ոլորտներում տնտեսական գործունեությունն ուղղակի դադարեցված է, տնտեսության ընթացքը թևակոխել է անկանխատեսելի ու բարդ փուլ, խախտվել է շուկայում տիրող բալանսը։

Խնդիրն այն է, որ տնտեսության մեջ անոմալ երևույթներ են սկսել նկատվել։ Մի շարք ոլորտներում սառեցված վիճակ է, պահանջարկի անկում է նկատվում, իսկ որոշ ուղղություններով էլ պահանջարկի ավելացման արդյունքում նաև գների թանկացում է նկատվում, ինչպես, օրինակ՝ սննդամթերքի շուկայում:

Կառավարությունը մի շարք ծրագրեր է նախատեսել, որոնց միջոցով փորձում է կանխել տնտեսության մեջ հնարավոր բացասական զարգացումները, սակայն կան ոլորտներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Եվ այդ ճյուղերից մեկն անշարժ գույքի շուկան է։

Անշարժ գույքի շուկան չափազանց կարևոր հատված է, որը շատ զգայուն է տնտեսական բացասական ազդակների նկատմամբ։ Պետք է նկատի ունենալ, որ բացի հասարակության պահանջները բավարարելուց, անշարժ գույքը նաև տնտեսության մեջ հարստության հիմնական «ռեզերվներից» մեկն է։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում ընդհանուր անշարժ գույքի շուկայական արժեքը սովորաբար մեծապես գերազանցում է ֆինանսական շուկաների կապիտալիզացիային և երկիր հոսող ներդրումների ծավալին։

Իսկ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող տեղաշարժերը կարող են մեծ ռեզոնանս առաջ բերել տնտեսության մեջ, ինչպես եղավ տարիներ առաջ ԱՄՆ-ում, երբ անշարժ գույքի շուկայում ձևավորված տնտեսական փուչիկը պայթեց, որը դոմինոյի էֆեկտով տարածվեց տնտեսության այլ ոլորտներ ու երկրներ, ինչը և հիմքեր ստեղծեց 2008 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնավորման համար։

Հայաստանի պարագայում ևս անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները չափազանց մեծ կարևորություն ունեն տնտեսական կայունության տեսանկյունից։ Այս ոլորտի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱում կազմում է շուրջ 20%, ինչը բավական մեծ ցուցանիշ է։ 

Եվ նախքան համավարակի տարածման արդյունքում արտակարգ դրության հայտարարումը, անշարժ գույքի շուկայում գները շարունակում էին բարձրանալ։ Այն հատկապես վերաբերում էր բնակարանների գներին։ 

Վարչապետ Փաշինյանը փորձում էր այդ իրողությունը ներկայացնել այնպես, թե դա վկայում է պահանջարկի կտրուկ ավելացման մասին, ինչն իբր տեղի է ունենում հիմնականում ներգաղթի հաշվին։ Սակայն մասնագետները նշում էին, որ բնակարանների գների բարձրացումը չի արտացոլում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները և փոքր-ինչ ուռճացված է։

Եվ այս իրավիճակում է, որ աճեցին նաև վարձով բնակարանների գները, որի վրա ազդեցություն ունեցավ նաև զբոսաշրջիկների թվի աճը: Դրա արդյունքում էլ քաղաքացիներից շատերը ձգտում էին բնակարաններ գնել և վարձով տալ:

Իսկ հիմա, երբ արտակարգ դրության պայմաններում դադարեցվել են դեպի Հայաստան տուրիստական հոսքերը, իսկ քաղաքացիների գնողունակությունն էլ ստեղծված պայմանների արդյունքում անկում է ապրելու, ապա այս ամենը բերելու է բնակարանների գների անկման և պահանջարկի նվազեցման։ Բացի դրանից, արտակարգ դրության ռեժիմում գնահատման գործակալությունները չեն աշխատում, որի հետևանքով կանգնած է գնման շուկան:

Խնդիրների առաջ է կանգնելու նաև հիպոտեկային շուկան։ Ճիշտ է՝ բանկերը երկուերեք ամիս հիպոտեկային վարկերի մարման գործընթացները հետաձգել են, սակայն սա չի նշանակում, թե վարկառուների բեռը թեթևանալու է, ընդհակառակը՝ հետաձգված ամիսների վարկային բեռը ներկայիս տնտեսական սուղ պայմաններում բաշխվելու է այլ ժամանակահատվածի վրա։

Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակը խորը բացասական հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա, և անհրաժեշտ է, որ կառավարությունը ժամանակ չկորցնի և այնպիսի ծրագրեր մշակի, որոնք կխթանեն անշարժ գույքի շուկայի ակտիվացումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation