Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին
SOCIETYՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում և հատկապես Արարատի մարզում կորոնավիրուսի տարածման դեպ պայքարի շրջանակներում Արգամ Աբրահամյանն այս անգամ 4 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:
«Հանրապետության նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:
Հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում եմ կայացրել 4.000.000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:
Առողջություն եմ մաղթում բոլորիդ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արգամ Աբրահամյանը 5 միլիոն դրամ էր փոխանցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



