Մտքովս չէր անցնում, որ այդ գեղեցկադեմ աղջիկը դառնալու է իմ կինը. Արթուր Գեւորգյան
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ընտանիքը։
Ինչպես հայտնի է, երիտասարդ պատգամավորը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ամուսինն է։ Նրանք ունեն երկու գեղեցկուհի դուստր։
Ի դեպ, նրանց միջեւ կա տասնմեկ տարվա տարիքային տարբերություն։
Արթուր Գեւորգյանը պատմել է, որ կնոջը հանդիպել է իրենց թաղամասում։
«Կինս մեր թաղամասում էր ապրում, բազմիցս տեսել եմ, հավանել եմ, սերը ամրապնդվել է տարիների ընթացքում։ Ինքը դեռ դպրոցական տարիքում էր, ես իրեն տեսնում էի եւ մտքովս չէր անցնում, որ այդ գեղեցկադեմ աղջիկը դառնալու է իմ կինը»,- պատմում է Արթուր Գեւորգյանը։
Ծանոթությունից մեկ ամիս անց Արթուրն ու Աննան նշանվել են։
Կնոջ հիմնական առաքելությունն Արթուր Գեւորգյանը համարում է մայրանալը։
Խոստովանում է, որ իր կնոջ համար շատ խենթություններ է արել, որոնց մասին խոստովանել է ոստիկանապետ աներոջը։




















































