Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1․4 միլիոն մարդ, ապաքինվել է 302.150-ը. Worldometers
INTERNATIONAL NEWSՈղջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 82.080 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 1.431.706
մարդ, որոնցից 302.150–ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1.047.476 մարդ:
Covid-19-ով վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 400.412 մարդ, ապա Իսպանիան (141.942 վարակված), Իտալիան (135.586):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Իտալիան (17 127), Իսպանիան (13 897), ԱՄՆ-ն (12.854)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



