Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է ձյուն. Գագիկ Սուրենյան
SOCIETYՀայաստանում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-6-ը աստիճանաբար կնվազի մոտ 10-12 աստիճանով, Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է ձյուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ, իսկ դեկտեմբերի 7-ից ցուրտ օդային հոսանքները կնահանջեն:
Նրա խոսքով, այսօր մայրաքաղաքում կդիտվի 10-12 աստիճան տաքություն, իսկ դեկտեմբերի 31-ին՝ օդի ջերմաստիճանը կտատանվի 0-2 աստիճանի սահմանում: Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայրաքաղաքում այսօր գիշերը սպասվում է 0-2 աստիճան տաքություն, իսկ դեկտեմբերի 6-ի գիշերը՝ -6-8 աստիճան ցուրտ:
«Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է բավականին ցուրտ մթնոլորտային հոսանք, այսօր ուշ երեկոյան դրա ազդեցությունը կզգան հյուսիսային մարզերը՝ տեղումները կսկսվեն Շիրակից, Լոռիից եւ Տավուշից: Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ամբողջ օրվա ընթացքում ցիկլոնը գործելու է հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, ձյուն է կանխատեսվում մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտավայրում»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Գագիկ Սուրենյանի խոսքով, սպասվող ձյան տեղումները ուղեկցվելու են ուժեղ քամիներով, հանրապետության առանձին հատվածներում սպասվում է ուժեղ քամի՝ 20-25 մ/վ արագությամբ:
«Լեռնային շրջաններում եւ լեռնանցքերում կդիտվի տեսանելիության անկում, բուք, ճանապարհները կպատվեն մերկասառույցով»:
Ամենացածր ջերմաստիճանները կգրանցվեն լեռնային շրջաններում՝ Գեղարքունիք, Շիրակ, Կոտայքի լեռներ, Վայոց Ձորի լեռնային գոտիներ, Արագածոտնի լեռները, որտեղ դեկտեմբերի 6-ին գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչեւ -20-ի սահմանները»,-ասաց Գագիկ Սուրենյանը:



