Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսային բռնկումից հայկական բանտերում» վերնագրով հոդվածում գրում է, որ ապրիլի 2-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը հաղորդել է շատ տհաճ լուր այն մասին, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Չնայած պաշտոնական այն տեղեկություններին, որ նրանք շփում չեն ունեցել բանտարկյալների հետ և արդեն մեկուսացված են, դա միանշանակ «ահազանգ» է: Առաջին հերթին՝ նրանք արդեն կարող են վարակած լինել այլ աշխատակիցների, իսկ նրանք էլ իրենց հերթին վարակը կարող են փոխանցել բանտարկյալներին, և երկրորդ հերթին՝ հաստատապես սա նմանատիպ վերջին դեպքը չէ: 

Կարիք չկա բացատրել, թե որքան արագ կարող է տարածվել վարակը մարդաշատ բանտերում կամ նախնական կալանքի կենտրոններում: Իսկ ի՞նչ անել: Շատ երկրներում, ինչպես ԱՄՆ-ը, Գերմանիան, Բահրեյնը, Հնդկաստանը և այլն, գերբեռնված բանտերը բեռնաթափելու համար համաներումներ են հայտարարել նրանց համար, ովքեր պատիժ են կրում մանր հանցագործությունների համար, և նրանց համար, ովքեր արդեն իսկ կրել են իրենց պատժի ժամկետի մեծ մասը: 

Օրինակ, Իռլանդիայում պարզեցրել և ակտիվացրել են ժամանակավոր ազատման մեխանիզմները, երբ մարդը կարող է ժամանակավորապես լքել բանտը, բայց պետք է ներկայանա այնտեղ շաբաթը մեկ անգամ (այժմ այդ ձևականությունը պետք է իրականացվի ամիսը մեկ անգամ): 

Նույնիսկ ոչ ժողովրդավարական Իրանում բանտերից ժամանակավորապես ազատվել է 85 հազար բանտարկյալ, որոնցից 10 հազարը հետագայում համաներում է ստացել: 

Ժամանակավոր կամ մշտական հիմունքներով նախնական կալանքի տակ գտնվող շատ մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է երկրից չբացակայելու ստորագրությամբ կամ գրավի դիմաց, կամ էլ կայացվել է տնային կալանքի տակ պահելու որոշում: 

Հայաստանում և այլ երկրներում ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու իրավունքների լուրջ խախտումների, երբ խոսքը վերաբերում է նախաքննության տակ գտնվողներին և դեռևս չդատապարտվածներին (հիշենք, որ նրանցից ոմանք հետագայում դատարանի կողմից արդարացվելու են): 

Այժմ նրանք չեն կարող հարազատների կողմից ստանալ ծանրոցներ (սննդի և ամենօրյա կարիքները հոգալու պարագաների տեսքով) և պարտավոր են նախնական կալանքի կենտրոններում ուտել ոչ պիտանի սնունդ, նրանց չեն թույլատրում հանդիպել հարազատների հետ, և նրանք ենթակա են վարակվելու լրացուցիչ ռիսկերի: 

Եվ այդ ամենը՝ չնայած այն բանին, որ նույնիսկ առանց դրա էլ Հայաստանում (ինչպես և հետխորհրդային տարածքի այլ երկրներում) մեղադրվող մարդկանց կալանավորման պայմանները երբեք չեն եղել ադեկվատ: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում անհրաժեշտ են միջոցառումներ ազատազրկման վայրերը բեռնաթափելու համար: 

Երկրում անկարգությունները կանխելու և հանցավորության մակարդակի բարձրացումը արգելակելու համար անհրաժեշտ է ձևավորել դատապարտյալների այնպիսի կատեգորիաներ, որոնց համար թույլատրելի է համաներումը կամ ժամանակավորապես ազատ արձակումը տան պայմաններում ինքնամեկուսացման նպատակով: 

Օրինակ՝ 65– 70 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները, որոնք գտնվում են կորոնավիրուսային վարակի լուրջ բարդությունների ռիսկի խմբում, դժվար թե ազատ արձակման դեպքում որոշակի լուրջ վտանգ ներկայացնեն հասարակության համար (եթե, իհարկե, նրանք դատապարտված չեն այնպիսի լուրջ հանցագործությունների համար, ինչպես սպանությունը կամ սեռական բռնությունը): 

Նաև հանրային վտանգ չեն ներկայացնում տնտեսական հանցագործությունների համար (խարդախություն, կոռուպցիա և այլն) հետաքննվող կամ դատապարտված անձինք: Առաջին կատեգորիայի անձանց կարելի է ազատ արձակել բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ կամ գրավի դիմաց, իսկ երկրորդներին կարելի է կա՛մ ազատել պայմանական վաղաժամկետ (օրինակ՝ եթե նրանք կրել են իրենց պատժի կեսը), կա՛մ էլ ժամանակավորապես ազատ արձակել: 

Պայմանական վաղաժամկետ կարելի է ազատ արձակել նաև այլ աննշան հանցագործությունների համար դատապարտվածներին, իսկ նման հանցագործությունների համար նախնական կալանքում գտնվողների նկատմամբ փոխել խափանման միջոցը: 

Ամեն դեպքում, այդ միջոցառումները պետք է ձեռնարկված լինեին դեռ երեկ, բայց վարակի նոր բռնկումների ռիսկերը նվազեցնելու համար ներկայումս էլ այն իրականացնելը դեռ ուշ չէ: 

Եզրափակելով՝ կարելի է ավելացնել հետևյալը: Ազատազրկման պատիժը չպետք է վերածվի մարդու համար մահապատժի: 

Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների տեղաշարժը և հաղորդակցումը մշտադիտարկելու մասին վերջերս ընդունված օրենքը՝ միանշանակորեն պարզ է, որ բանտարկյալների մասնակի համաներումը այժմ դարձել է ավելի արդարացված և անվտանգ միջոց:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders