Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն

ANALYSIS

Վարչապետ Փաշինյանի` ավելի քան երեք ժամ տևած ուղիղ եթերից կարելի է բազմաթիվ յուրահատուկ դրվագների անդրադառնալ, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ կան թեմաներ, որոնց Փաշինյանը իշխանափոխությունից հետո անընդհատ անդրադառնում է՝ կրկնելով նույն թեզը։

Այստեղ խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության աշխարհաքաղաքական կոնտեքստին։ Եվ Փաշինյանը ամեն պատեհ առիթի կրկնում է, թե իրենց կատարած հեղափոխությանը ոչ մի արտաքին ուժ մասնակցություն չի ունեցել։ Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը սրա հետ մեկտեղ դեռևս դժգոհում, որ հանրության մի մասն այս ամենը մինչև հիմա չի ընկալել։

Խնդիրն այն է, որ հանրության շրջանում դեռևս պահպանվում են այն կասկածները, որ իշխանափոխության գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել դրսի ուժերը։ Իսկ այդ կասկածների համար բազմաթիվ հիմքեր կան, որոնց մասին անընդհատ խոսվում է։

Եթե Փաշինյանի ու իր թիմակիցների իրականացրած հեղափոխությունը զուտ հայկական երևույթ էր, ապա պետք էր ենթադրել, որ իշխանափոխությունից հետո պետք է հայությանը համախմբելու և ազգային արժեհամակարգը ամրապնդելու քաղաքականություն տարվեր։

Սակայն հասարակությանը համախմբելու փոխարեն մենք ականատես եղանք հանրությանը սեգմենտավորելու, սևի ու սպիտակի բաժանելու և թշնամություն քարոզելու երևույթին, իսկ համահայկական, ազգային արժեհամակարգի ամրապնդման փոխարեն տիրապետող դիրք ստացավ լրիվ հակառակը։

Պետական կառավարման համակարգի ամենաբարձր օղակներում հայտնվեցին մարդիկ, որոնց հանրությունը վաղուց որակել է որպես «գրանտակերներ» կամ, այսպես կոչված, սորոսականներ, որոնք ակնհայտ արևմտյան կողմնորոշում ունեն և կասկածելի շահեր էին առաջ մղում և մղելու։ Եվ նույնիսկ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ այդ մարդկանց նկատմամբ ռուս գործընկերներն անվստահություն ունեն։

Իշխանությունների վարած քաղաքականությունը ևս ի ցույց է դնում, որ արտաքին ուժերը կուլիսներից իրենց մասնակցությունն են ունեցել իշխանափոխության իրականացման հարցում։ Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ հարվածների տակ են հայտնվում Արցախյան պատերազմի հերոսները, եկեղեցին, հայագիտական առարկաները և այլն։

Իշխանությունների նպատակադրումներից երևում է վաղուց մերժված արժեհամակարգ ներարկելու ակնհայտ մտադրությունը։ Իսկ դրա համար իշխանությունները կոնկրետ աջակցություն են ակնկալում դրսից։ Թերևս այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ տխրահռչակ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը դուրս չի գալիս իշխանությունների օրակարգից։

Եվ սրանից հետո ինչպե՞ս պետք է հանրությունը հավատա ու վստահի իշխանություններին։ Երևի թե Փաշինյանն էլ է սա գիտակցում, դրա համար էլ անընդհատ շեշտում է իշխանափոխության աշխարհաքաղաքական կոնտեքստի բացակայության պահը։ Ընդ որում, որպես կանոն, մարդիկ հաճախակի որևէ թեմայից խոսում են այն դեպքում, երբ այդտեղ լուրջ խնդիր ունեն:

Լիովին այլ է վիճակը արտաքին գործընկներների հետ կառուցողական հարաբերությունների տեսակետից։ Եվ այս կոնտեքստում հետաքրքրական էր, որ Փաշինյանը իր ուղիղ եթերում մեջբերում կատարեց 2016 թվականի հանրահավաքներից մեկում իր ունեցած ելույթից, թե ինքը վտանգավոր է համարում ոչ միայն պրոամերիկյան, պրոեվրոպական և պրոռուսական ուժերին, այլև հակաամերիկյանությունը, հակաեվրոպականությունը և հակառուսականությունը, քանի որ անհրաժեշտ է արժանապատիվ հարաբերություններ կառուցել այդ բևեռների հետ։

Բայց եկեք տեսնենք, թե արդյոք Փաշինյանին հաջողվե՞լ է արժանապատիվ հարաբերություններ կառուցել արտաքին բևեռների հետ։ Հայ-ռուսական հարաբերություններում ռազմավարական գործընկերներին հատուկ ջերմությունը չի նկատվում, ավելին՝ որոշակի անվստահություն ու անորոշություններ կան։ 

Եվրամիության հետ մեր հարաբերություններում նույնպես տեսանելի տեղաշարժ չկա, իսկ 2017 թ. կնքված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը դեռևս ուժի մեջ չի մտել։ Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ շարունակում են մնալ ցածր մակարդակում, քանի որ ներկայիս իշխանություններին այդպես էլ չի հաջողվում հանդիպումներ ունենալ ամերիկյան ներկայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends