Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը

ANALYSIS

Համավարակի տարածման արդյունքում համաշխարհային տնտեսությունը շարունակում է վնասներ կրել, և բոլոր երկրների տնտեսությունները տուժում են այս իրավիճակից։ Դրա համար էլ յուրաքանչյուր երկիր մշակում է առաջ եկած մարտահրավերներին դիմագրավելու իր ռազմավարությունը, որը գործնական տեսք է ստանում հակաճգնաժամային փաթեթների գործարկմամբ։

Հակաճգնաժամային փաթեթներն իրենցից ներկայացնում են սոցիալական աջակցության և տնտեսվարողների ու ֆինանսական կառույցների գործունեությունը խթանող ներարկումներ։ Սակայն երկրների քայլերը այս ուղղությամբ մեծապես տարբերվում են մեկը մյուսից՝ կախված նրանից, թե ինչպիսի համամասնությամբ է կիրառվում պետության կողմից տրամադրվող աջակցությունը։

Հայաստանի տնտեսությունը նույնպես զգայուն է ներքին և արտաքին տնտեսական միջավայրերում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Եվ քանի որ տնտեսության բազմաթիվ ճյուղերում այս օրերին գործունեությունը դադարեցվել է, ապա դա մեծ վնաս է հասցրել ողջ տնտեսությանը։ Ուստի մեր կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 9 փաթեթ, որոնցով ծրագրում է տնտեսական ու սոցիալական աջակցություն հատկացնել կորոնավիրուսի պատճառով տուժած գործարարներին ու քաղաքացիներին:

Երկրի տնտեսության վերականգնման տեսանկյունից հատուկ կարևորություն ունի բիզնեսին տրամադրվող աջակցությունը։ Բազմաթիվ տնտեսվարողներ տուժել են արտակարգ դրության նախատեսած իրավիճակից, և նրանց մոտ անորոշ տրամադրություններ են՝ կապված իրենց բիզնես գործունեության ապագայի հետ։ 

Դրա համար էլ գործադիրը գործարարներին աջակցելու հիմնական շեշտադրումը կատարել է բանկերի միջոցով բիզնեսին տրամադրվող անտոկոս վարկավորման վրա, որը պետք է տնտեսվարողներին թույլ տա դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից։

 

Եվ վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ուղիղ եթերի ժամանակ որպես տնտեսական վերականգնման հիմնական քայլ կարևորեց անտոկոս վարկերի տրամադրման քայլը, բայց մի շարք հարցեր կան տնտեսվարողներին վարկավորելու այս քայլի շուրջ, որը կապված է լուրջ հաշվարկների հետ։

Ըստ ամենայնի, տնտեսական գործունեության վերսկսման պարագայում տնտեսվարողները պետք է վերցնեն անտոկոս վարկերը ու դրանց միջոցով ոչ միայն պետք է կարողանան շարունակել իրենց գործունեությունը, այլև, եթե ունեն նախկինից եկող վարկեր և վարձավճարներ, ապա պետք է մարեն դրանք նաև այն ամսվա համար, որի ընթացքում չեն աշխատել։ 

Այս ամենին զուգահեռ՝ պետք է վճարեն իրենց աշխատակիցներին, կատարեն կոմունալ վճարումներ և այլ ծախսեր, ու այդ ի՞նչ շահույթ պետք է ստանան գործարարները բարդ տնտեսական իրավիճակում, որպեսզի դրա հետ մեկտեղ կարողանան մարել կառավարության կողմից տրամադրված անտոկոս վարկերը։

Եվ պատահական չէ, որ մի շարք տնտեսագետներ կառավարության կողմից տրամադրվող աջակցության այսպիսի ձևաչափը համարում են անարդյունավետ և ռիսկային, իսկ որոշ տնտեսվարողներ էլ ուղղակի հրաժարվում են կառավարության առաջարկած վարկավորումից։

Մեծ է հավանականությունը, որ այդ վարկերը վերցնելու դեպքում տնտեսվարողներն ուղղակի ի վիճակի չեն լինի մարել դրանք, կամ էլ մի կերպ կվերադարձնեն այդ գումարները, սակայն դա բացասաբար կանդրադառնա իրենց հետագա բիզնես գործունեության վրա։

Ուստի ստեղծված տնտեսական իրավիճակից դուրս գալու հիմնական լուծումը մասնագետները տեսնում են կառավարության կողմից բիզնեսին տրամադրվող ուղղակի աջակցության մեջ, երբ կառավարությունը սկզբնական շրջանում կփոխհատուցի նրանց կրած վնասները, պայմաններ կստեղծի, որպեսզի տնտեսվարողները ոտքի կանգնեն, և միայն դրանից հետո կսկսի ակտիվ վարկավորումը։ 

Կառավարությունը պետք է հաշվի առնի այս մտահոգությունները, և ոչ թե սպասի, որ արտակարգ դրությունից հետո տնտեսության մեջ հրդեհ բռնկվի, որից հետո միայն անցնի այն մարելու աշխատանքին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation