Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որ ամսին եք ծնվել. ավելի ճշգրիտ բնութագիր դուք չեք կարդացել

LIFE

Greatpicture.ru կայքը գրում է, որ մարդու բնավորության ձևավորման վրա ազդում է նաև այն ամիսը, որի ընթացքում նա ծնվել է։

Հունվար։ Միշտ պատրաստ եք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Բնավորությամբ լիդեր եք, քանի որ ծնվել եք տարվա առաջին ամսին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատում քաոս է, դուք հանգիստ եք։ Սովոր եք ամեն ինչ մանրամասն մտածել, ուշադիր եք մանրուքների նկատմամբ։ Հունվար ամսին ծնված մարդիկ առանձնահատուկ գնահատում են բարությունն ու ազնվությունը, հանգստությունն ու հարմարավետությունը գերադասում են աղմուկից, մշտական տոնից։ Պաշտում եք սիրելը և ձեզ հրաշալի եք զգում, երբ որևէ նոր բան եք իմանում։

Փետրվար։ Եթե ծնվել եք փետրվար ամսին, նշանակում է՝ ուրախ, սիրող և բավական պրագմատիկ մարդ եք։ Սիրում եք ժպտալ և ամենուր տարածում եք ձեր ուրախությունը։ Մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում։ Վստահությունն ու պարտականությունների կատարումը շատ կարևոր են ձեզ համար։ Այդ պատճառով էլ ամեն հնարավոր բան անում եք՝ մտերիմներին չհիասթափեցնելու համար. կատարում եք տրված խոստումները։ Կարելի է վստահել այս ամսին ծնված անձանց, քանի որ ցանկացած առաջադրանք կատարելիս ներդնում են ողջ ուժերը։ Բարի են, առատաձեռն։ Սիրում են նոր ծանոթություններ ձեռք բերել, միևնույն ժամանակ գնահատում են միայնակ անցկացրած ժամանակը։ Գնահատում եք կարգուկանոնն ու մաքրությունը։ Մշտապես բացահայտում են իրենց նոր հնարավորությունները, տաղանդները։ Երբեք ուշ չէ սովորելու և փոխվելու համար։

Մարտ։ Կրքոտ և ստեղծագործ մարդիկ են։ Վառ և էներգիայով լի կյանքով են ապրում։ Նրանց դուր է գալիս ամեն օր որևէ նոր բան իմանալ։ Ապրում են սրտի թելադրանքով և ասում այն, ինչ մտածում են։ Ձգտում են պաշտպանել անձնական կյանքը, բայց փոխվում են, երբ հանդիպում են իսկապես հարազատ մարդու։ Սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում։ Աշխատանքի կատարման առումով հպարտանում են իրենցով և վարպետ համարում միաժամանակ մի քանի հանձնարարություն կատարելու գործում։ Պետք չէ վախենալ մարդկանց հետ անկեղծանալուց, պատմեք ձեր մասին։ Նրանք կարող են ունենալ հարցերի պատասխանները, որոնք փնտրում եք։ Հույսը մի դրեք միայն ձեզ վրա։

Ապրիլ։ Վառ, ոգեշնչված մարդիկ են, ովքեր ոսկի սիրտ ունեն։ Սիրում են նվերներ և անակնկալներ մատուցել մտերիմներին։ Ոչինչ ավելի երջանիկ չի դարձնում նրանց, քան ուրախությունը սիրելի մարդկանց աչքերում։ Իրենց ջերմությամբ վարակում են յուրաքանչյուր վայր, որտեղ հայտնվում են։ Գնահատում են աշխատանքը, և երբ ցանկանում են որևէ բանի հասնել, համբերությամբ են լցվում։ Հարազատները կարող են հույս դնել նրանց վրա. նրանք բարի են և կենսախինդ։ Երբեմն նրանց թվում է, թե աշխարհում չկա իրենցից ավելի դժբախտ մարդ, բայց անձրևից հետո միշտ ծիածան է հայտնվում երկնքում. ձեր կյանքում ևս դրական փոփոխություններ տեղի կունենան։

Մայիս։ Համեստ մարդիկ են, ում համար առաջին տեղում են շրջապատող մարդիկ և ոչ թե իրենք։ Մի փոքր բռնկուն են, և որևէ մեկը չգիտի՝ ինչ սպասել նրանցից։ Եթե որևէ բան են որոշել, ապա պարտադիր կհասնեն դրան, այլ բառերով ասած՝ համառ են։ Բարի են, միշտ օգնում են շրջապատող մարդկանց։ Պաշտում են ժպտալ և լավ ժամանակ անցկացնել։ Ուժեղ են, խելացի։ Այս ամսին ծնված անձանց երբեմն թվում է, թե կյանքը չափազանց բարդ է և մշտական պայքարի կարիք ունի, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ շուտով կավարտվի։ Լսեք սրտին և մտերիմների խորհուրդները, և հաջողությունը կուղեկցի ձեզ։ Դժվարությունները դիտարկեք՝ որպես փորձ։ Նախկինում արված սխալներից հետևություններ արեք և մոռացեք անցյալի մասին։

Հունիս։ Անհոգ, համբերատար մարդիկ են, ովքեր երբեք չեն ընդունում «ոչ» պատասխանը։ Եթե գիտեք, թե ինչ եք ցանկանում, կհասնեք դրան։ Հմայքը, խելքն ու անվախ լինելը մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ։ Բազմակողմանի զարգացած մարդիկ են, ով տարբեր սիրելի զբաղմունքներ ունեն և մշտապես տեղյակ են իրադարձություններից։ Պաշտում են արվեստը։ Հունիս ամսին ծնված մարդիկ հեշտությամբ հաշտվում են այն միջավայրի հետ, որում հայտնվել են։ Բարի են, խելացի, հավատարիմ ընկեր և ջանասիրաբար աշխատող։

Հուլիս։ Սիրում են ուրախանալ և հյուրեր ընդունել։ Սիրում են բացահայտել աշխարհը։ Շատ հետաքրքրասեր են, մշտապես հարցեր են տալիս, եթե որևէ բան անհասկանալի է։ Աշխատավայրում հպարտանում են նրանցով։ Բարեհոգի են, մարդկանց հաճելի է նրանց հետ, պաշտում են նոր բարձունքների հասնել և երբեք ետ չեն նայում։ Խելացի են և ստեղծագործ։ Մոտակա ժամանակահատվածում նրանց գլոբալ փոփոխություններ են սպասվում։

Օգոստոս։ Ուժեղ են և դիմացկուն։ Ինքնավստահ են, միշտ գիտեն ճիշտ պատասխանը։ Սոցիալական միջավայրում պատասխանատու են։ Բոլորը գիտեն, որ կարելի է հույս դնել նրանց վրա։ Արժեքավոր խորհուրդներ են տալիս, լիդեր են։ Բարդ իրադրություններում հանգիստ են, տանել չեն կարողանում ուշացումները և միշտ հետևում են կանոններին։ Սա չի նշանակում, թե այս ամսին ծնված մարդիկ չեն կարողանում ուրախանալ։ Նրանք պաշտում են ծիծաղել և ժամանակ անցկացնել երեկույթներում։ Սիրում են կյանքը, բնությունն ու կենդանիներին, մեծ ու բարի սիրտ ունեն։

Սեպտեմբեր։ Պահպանողական են, հաճույք են ստանում պարզ բաներից, շտապել չեն սիրում։ Վայելում են ժամանակը և դիտարկում շրջապատող աշխարհը։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ չեն հասկանում նրանց անշտապ լինելը։ Գնահատում են լավ պահվածքը, դաստիարակությունն ու տան հարմարավետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան էլ նրանց կիրքը չեն։ Գերադասում են ժամանակ անցկացնել այգում կամ թանգարանում։ Բարի են։

Հոկտեմբեր։ Ստեղծագործ են, հեշտությամբ հրապուրվող։ Նկատում են ցանկացած մանրուք։ Զբաղմունքներին տրվում են ամբողջ հոգով, կանեն հնարավոր ամեն բան՝ գործն անելու այնպես, ինչպես հարկավոր է։ Գնահատում են պատմությունը, սիրում են նոր բաներ իմանալ։ Խիստ մարդու կերպարի տակ թաքնված է նուրբ, բարի և զգացմունքային մարդ։ Սիրում են կարգուկանոն և մաքրություն։ Նրանց մեջ մարդկանց ձգում է համբերատարությունը։ Ոչ միշտ են համաձայնում շրջապատի հետ։

Նոյեմբեր։ Ուժեղ են, դիմացկուն, կամակոր։ Իրականում այս «պատերի» տակ ոսկե սիրտ է թաքնված։ Զգացմունքային և հոգատար են, սիրում են ուրախանալ։ Բնավորության շնորհիվ ցանկացած հավաքույթ վերածում են տոնի։ Նվիրված աշխատակից են։ Ոչինչ նրանց այնպես չի երջանկացնում, ինչպես որակյալ արված աշխատանքը։ Երբեմն պայքարում են անցյալի դեմ, բայց հարկավոր է մոռանալ այն։

Դեկտեմբեր։ Ուրախ և էներգիայով լի մարդիկ են, սիրում են ջերմություն, հարմարավետություն, վառ գույներ։ Գնահատում են կարգուկանոնն ու կազմակերպվածությունը: Հպարտանում են իրենց հանգստությամբ։ Բայց… դա ընդամենը դիմակ է. նրանց ներսում եռում են զգացմունքներն ու էմոցիաները։ Չնայած ջանքերին՝ ոչ միշտ է ստացվում գլուխ հանել դրանցից։ Սիրում են ստեղծագործել, և երբ նոր միտք է հայտնվում գլխում, դառնում են ամենաերջանիկ մարդը։ Աշխատում են կյանքն ի ցույց չդնել և մոտ հարաբերություններ ունենալ մարդկանց միայն փոքր խմբի հետ։ Հետևում են սովորույթներին, համեստ են, աշխատասեր։ Մոտակա ժամանակահատվածում կյանքը կփոխվի. առաջին հայացքից փոփոխությունները կարող են անցանկալի թվալ, բայց իրականում այդպես չէ։

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System