Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Էժան ավի­ա­տոմ­սե­րով հպար­տա­նա­լու փո­խա­րեն խոր­քա­յին խնդիր­ներն է պետք լու­ծել

ANALYSIS

Կարծես թե օրինաչափություն է դարձել այն իրողությունը, որ իշխանությունները պարծենում են տարբեր ոլորտներում կարճաժամկետ հաջողություններով՝ չնկատելով այդ ոլորտներում առկա բացերը և խնդիրները։ Իսկ դրա արդյունքում մեծանում է կարճաժամկետ հաջողությունները երկարաժամկետ ձախողման վերածվելու պոտենցիալը։

Անցած տարվանից սկսած շատ էր խոսվում ՀՀ քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողությունների մասին։ Հատկապես մեծ ոգևորությամբ ընդունվեց Ryan Air և Wizz Air բյուջետային ավիաընկերությունների մուտքը դեպի հայկական ավիաշուկա, և այս ավիաընկերություններին լրացուցիչ արտոնություններ տրվեցին։

Եվ, ըստ այդմ, իշխանությունները մեծ հաջողություն են համարում, որ այս ավիաընկերությունների միջոցով քաղաքացիները կարող են շատ ցածր գներով մեկնել արտասահման, մասնավորապես Եվրոպական երկրներ։

Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հատուկ ուշադրության էր արժանացնում քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողություններին։ Ըստ նրա՝ մարդկանց կյանքում տեղի ունեցած լուրջ փոփոխություն է այն, որ նրանք կարող են որոշել և 50 եվրո գումարի միջոցով թռչել, օրինակ՝ Հռոմ և հետ գալ։

Սակայն քաղավիացիայի ոլորտում արձանագրված հաջողությունների մասին Փաշինյանի հայտարարություններից շատ չանցած պարզվում է, որ Հայաստանից 2 ավիաընկերություն դիմել են երրորդ երկրի օպերատոր (Third Country Operator) ճանաչվելու համար՝ ցանկանալով թռիչքներ իրականացնել ԵՄ երկնքում, սակայն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA-ն) եկել է եզրահանգման, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս փոխադրողների շահագործման հատուկ դրույթները (Operations Specifications) թարմացնելիս պարբերաբար չի հետևել սերտիֆիկացման գործընթացին: 

Ավելին՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողացել երաշխիքներ ներկայացնել, որ պարբերաբար գնահատում է իր կողմից սերտիֆիկացված ավիաընկերությունների թռիչքային անվտանգության կառավարման, թռիչքային պիտանիության համակարգերը և տեխնիկական ծառայություն մատուցող ընկերություններին: Բացի դրանից, ՔԱԿ-ը չի կարողացել պարզել ավիափոխադրողների էական անհամապատասխանությունը անվտանգության միջազգային ստանդարտներին։

Ճիշտ է՝ տեղեկություններ շրջանառվեցին, թե Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից, սակայն խոսքը լիցենզիայից զրկելու մասին չէ, քանի որ հայկական պետական մարմինը ոչ մեկի կողմից լիցենզիա չի ստանում և չի կարող զրկվել, այլ հարց է, որ քաղավիացիայի կոմիտեի թերացումների արդյունքում ՀՀ գրանցում կրող օդանավերի մուտքը կարող է արգելվել ԵՄ տարածքում:

Իսկ սա ինչի՞ հետևանք է. նրա, որ իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել քաղավիացիայի ոլորտի թերացումները շտկելու հարցը, ինչի արդյունքում հայկական ավիաընկերությունները լուրջ պրոբլեմի առաջ են կանգնել։ Իսկ պետության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի առաջին հերթին հայկական ավիաընկերություններին օժանդակելը, և միայն հետո արտասահմանյան բյուջետային ավիաընկերություններին արտոնություններ տալը։

Այնինչ, որոշ բյուջետային ավիաընկերություններին չափից ավելի շատ արտոնություններ տալը կարող է նաև վտանգավոր հետևանքներ ունենալ հայկական ավիաշուկայի համար։ Նրանց կողմից վարվող դեմպինգային քաղաքականության պատճառով Հայաստանում ներկայացված մյուս ավիաընկերությունները կարող են ուղղակի հեռանալ, մանավանդ որ համավարակի տարածման հետևանքով ավիաշուկան ֆինանսական բարդ դրության առաջ է կանգնել։ Իսկ նրանց հեռանալուց հետո մոնոպոլ դիրքեր ստացած ավիաընկերությունները կարող են բարձրացնել գները և դառնալ թելադրող շուկայում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement