Հայաստանի ռուսական ռազմակայանում հանդիսավոր հանրահավաքներով են սկսել նոր ուսումնական տարին
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի եւ Երեւանի կայազորներում տեղի են ունեցել հանդիսավոր հանրահավաքներ՝ նվիրված ուսուցման ձմեռային շրջանի սկսվելուն: Միջոցառումներին մասնակցել են երեք հազարից ավելի զինծառայողներ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օկրուգի հրամանատարության եւ ռազմակայանի վարչության ներկայացուցիչները անձնակազմին շնորհավորել են նոր ուսումնական շրջանի սկսվելու կապակցությամբ, իսկ ստորաբաժանումների հրամանատարները նշել են առաջիկա ուսումնական տարվա գերակա խնդիրները:
Նոր ուսումնական տարում բոլոր կատեգորիաների զինծառայողները կյուրացնեն կրակային, մարտավարական, հատուկ պատրաստության, մարտական մեքենաների վարման տեսական դասընթացն ու պրակտիկ գործողությունները: Փամբակ, Կամխուդ եւ Ալագյազ բարձրլեռնային զինափորձարաններում մարտավարական վարժանքներ կանցկացվեն կապի, հետախուզման եւ հրետանու ժամանակակից համալիրների կիրառմամբ:
Ռուսական ռազմակայանում հանդիսավոր միջոցառումներն ավարտվել են հասարակական-պետական պատրաստության պարապմունքների անցկացմամբ: Դրանց սկսվելուց առաջ կազմակերպվել Է «Մեկժամյա շփում տան հետ» ակցիան՝ ձայնային ժամանակակից միջոցների եւ տեսակապի օգտագործմամբ: Նոր ժամանած զինծառայողները հարազատներին պատմել են ծառայության նոր վայր ժամանելու եւ ուսուցման նոր շրջանի սկսվելու մասին:



