Apple-ը սկսել է պաշտպանական դիմակներ արտադրել բուժաշխատողների համար. Թիմ Քուկ
INTERNATIONAL NEWSApple ընկերությունը սկսել է զբաղվել բուժաշխատողների համար բժշկական դիմակների դիզայնով եւ արտադրությամբ, երեկ Twitter-ում հրապարակված տեսանյութում հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը:
Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է արտադրել շաբաթական 1 մլն դիմակ:
«Մենք ամբողջ ընկերությամբ ջանքեր ենք ձեռնարկել, հավաքել մշակողների, ինժեներների, գործարքների եւ փաթեթների հարցերով թիմ, ինչպես նաեւ մեր մատակարարներին՝ բուժաշխատողների համար պաշտպանական դինակների նախագծման եւ արտադրության համար»,- նշել է ընկերության ղեկավարը:
Նրա խոսքով՝ դիմակների առաջին խմբաքանակը ուղարկվել է Սանտա Կլարայի Կայզեր հիվանդանոց եւ ստացել է տեղի բժիշկների հավանությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



