Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահ է տարել, նրան վերակենդանացրել են
SOCIETYՇտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել էլեկտրահարված երկու տղամարդու։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին տեղափոխել են ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են, նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության սարք է միացրած։
Նրա ինքնությունը դեռ պարզված չէ, մյուսը՝ 1994 թվականին ծնված երիտասարդ է, որի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։
Նրանց հիվանդանոց են տեղափոխել նույն վայրից՝ շինանյութերից մեկի խանութի դիմացից, նրանք, ըստ էության, բանվորներ են։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



