Տաթևիկ Ռևազյանը խոստացել է տեղեկացնել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի մասին
SOCIETYՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որն այժմ ֆիզարձակուրդում է և գտնվում է Դանիայում, ֆեյսբուքյան իր էջում խոստացել է տեղեկատվություն հրապարակել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի վերաբերյալ։
Ըստ որոշ տեղեկությունների` Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվար ամսվա ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին: Այլ տեղեկություններով` ՀՀ Քաղավիացիայի աշխատանքն անբավարար է գնահատվել։ Եթե դա հաստատվի, կնշանակի, որ Հայաստանը մոտ 1 տարի չի կարողանա արտոնագիր տալ որևէ փոխադրողի դեպի Եվրոպա թռիչքներր իրականացնելու համար։
Ռևազյանին փոխարինում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



